«Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից վնասը կարող է հասնել մինչև 30 միլիարդ ռուբլու
Մոսկվայի մարզում գտնվող «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից վնասը կարող է կազմել մոտավորապես 20–30 միլիարդ ռուբլի՝ հաշվի առնելով մոտակայքում կայանված մեքենաների արժեքը։ «Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ, նման գնահատական է տվել Ապահովագրողների համառուսաստանյան միությունը։
Հրդեհը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան։ Ժամը 8:25-ին 7 հազար քմ տարածքում հրդեհը մեկուսացվել է։
Բացի այդ, առևտրի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել։ Մեկ մարդ զոհվել է։
Մոսկվայի մարզի դատախազությունը հրդեհի հետ կապված ստուգումներ է կազմակերպել։ Հարուցվել է քրեական գործ։