Քարաբերդի ոսկու հանքավայրում երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային լսումներ է նախատեսված
Փամբակի համայնքապետարանը տեղեկացնում է,որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն նախատեսում է Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել:
«2022 թվականի դեկտեմբերի21-ին ժամը 13:00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավարի նստավայրի վարչական շենքում (հասցե՝ՀՀ, Լեռու մարզ, Փամբակ գյուղ, 1-ին փողոց, 23 շենք)տեղի կունենա հանրային լսում(քննարկում)՝«Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն (ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում)» նախատեսվող գործունեության վերաբերյալ»,- հայտնում են համայնքապետարանից:
Հարակից հրապարակումներ`
- Քարաբերդի ոսկու հանքի ընդլայնման ծրագրի վերաբերյալ հանրային լսումները չեն կայացել
- Այդ հավաքը համայնքային մակարդակի հանրային լսումների հետ որևէ կապ չուներ․ Օլեգ Դուլգարյանը՝ Քարաբերդի լսումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները