Մենք մենք չենք լինի, եթե նոր «դեկտեմբերի 10» չկազմակերպենք. Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Դեկտեմբերի 10-ը մեր նորագույն պատմության մեջ նշանավորվել է երկու կարևոր իրադարձությամբ․
․ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության համահանրապետական հանրաքվեն, որին Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ ընտրելու իրավունք ունեցողների 82․1%-ը, արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օգտին,
․ 1992 թ․ դեկտեմբերի 10-ին գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանատարությամբ իրականացվեց Կապանի օպերացիան, որի արդյունքում Կապանն ու շրջակա բնակավայրերը կրակի տակ պահող ադրբեջանական զորքերը լիակատար պարտության մատնվեցին և կիլոմետրերով հետ շպրտվեցին, Զանգելանի շրջանում մաքրագործվեցին կրակակետերի վերածված շուրջ 10 ադրբեջանաբնակ գյուղեր, բացվեցին Ներքին Հանդ, Ծավ, Ագարակ և Եղվարդ գյուղերի ճանապարհները, և ամենակարևորը՝ մեր զորքերը գրավեցին ռազմավարական բարենպաստ դիրքեր, ինչն էական դեր խաղաց հաջորդ տարի Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններն ազատագրելու հարցում։
Նկարում այսօր Կապանը նշանառության տակ պահող թշնամու դիրքերից մի քանիսն են։ Մենք մենք չենք լինի, եթե նոր «դեկտեմբերի 10» չկազմակերպենք՝ վերացնելու համար թշնամու այս դիրքերը, վերաազատագրելու Քաշաթաղի շրջանն ու Արցախի մյուս բոլոր օկուպացված հատվածներն ու վերահաստատելու 31 տարի առաջ կայացած հանրաքվեի արդյունքները»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին