«Թեքեյան» մշակութային միությունում բացվել է ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի ցուցահանդեսը
Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում բացվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրության բացմանը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ցուցադրված են շուրջ 30 աշխատանքներ, որոնք հեղինակի 2022 թվականի ստեղծագործություններն են։ Ներկայացված են Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Շառլ Ազնավուրի, Վիլյամ Սարոյանի, Հարություն Կալենցի, Առնո Բաբաջանյանի, Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Փարաջանովի, Տիգրան Պետրոսյանի, Պարույր Սևակի, Վազգեն Առաջինի, Սերգեյ Դովլաթովի, Հրանտ Մաթևոսյանի, Հովհաննես Բաղրամյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց դիմանկարները։
Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, արվեստագետներ, մտավորականներ, արվեստասեր հանրություն: