Գերմանիայի ոստիկանությունը պատանդառուի դեմ գործողություն է իրականացնում
Հետախուզական ծառայությունները Դրեզդենում գործողություն են իրականացնում՝ կապված պատանդ վերցնելու դեպքի հետ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է Գերմանիայի դաշնային Սաքսոնիա նահանգի ոստիկանության հայտարարության մեջ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ոստիկանությունը շրջափակել է Դրեզդենի կենտրոնը այն բանից հետո, երբ տղամարդը ենթադրաբար կրակ է բացել։ Հարձակվողը, ըստ նախնական տվյալների, կրակել է կնոջ վրա։
Bild-ի փոխանցմամբ՝ նա փորձել է գրոհել նաև Radio Dresden ռադիոկայանի գրասենյակի վրա, ապա փախել։ Նրա ղեկավար Թինո Ուտասին ասել է, որ բոլոր աշխատակիցները կարողացել են տեղափոխվել անվտանգ վայր։
Altmarktgalerie առևտրի կենտրոնի այցելուները տարհանվել են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում