Թուրքիան հայտնում է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ավելի քան 360 քուրդ զինյալի սպանության մասին
Նոյեմբերի 19-ին մեկնարկած «Ճանկեր-սուր» գործողության ընթացքում թուրքական բանակը Իրաքում և Սիրիայում սպանել է 364 քուրդ զինյալ։ Այդ տեղեկությունը խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ռազմական գերատեսչության բյուջեի քննարկման ժամանակ։ Այդ մասին Milliyet թերթի հրապարակած լուրը ներկայացնում է ՏԱՍՍ-ը։
Նախարարը «Ճանկեր-սուր» գործողությունն անվանել է ամենախոշորը վերջին տարիներին։ Նրա խոսքով, օդային և ցամաքային հարվածների արդյունքում սպանվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների բազաները, նրանց պահեստներն ու ապաստարանները։
Գործողությունը սկսվել է ի պատասխան նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության, որի արդյունքում վեց մարդ է զոհվել, ավելի քան 80-ը վիրավորվել։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմագործողության ֆոնին Ստամբուլ է մեկնում Սերգեյ Վերշինինը
- Ռուսաստանը կոշտ ջանքեր կգործադրի, որպեսզի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ չլինեն. Լավրով
- Թուրքիան հրաժարվում է Ռուսաստանի հետ պարեկային ծառայություն իրականացնել Սիրիայում
- ԱՄՆ-ը Թուրքիային խնդրում է «վերագնահատել» Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողության պլանները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան