«Ժողովուրդ». Փաշինյանը հերթական անգամ խաբել և մանիպուլացրել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Չգիտեմ, թե ամեն անգամ նիկոլական ստերը հերքելուց հետո որքանով նա կուղղվի, բայց նման է վատ սովորող այն աշակերտին, որին ուսուցիչը, որքան էլ փորձում է 1+1=2 հավասարումը սովորեցնել, շարունակում է այլ բան պնդել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարել էր «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ Նա այդ օրը թղթածրարով էր եկել, որտեղ ներառված էին Փաշինյանի գրառումները և պաշտոնական փաստաթղթերը, որոնք վկայում են երկու բան:
«Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ստում է, որ Ալմա-Աթայի՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի հռչակագրով, երկու երկրները ճանաչելով տարածքային ամբողջականությունը, այդ թվում պատկերացրել են նաև Արցախն Ադրբեջանի կազմում», – ասաց Մանուկյանը՝ ցուցադրելով, թե ինչպես է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տարբեր տարիների ընթացքում շնորհավորել Արցախի անկախությունը. «Իր կարճ ուղեղով շնորհավորել է, որ Արցախն անկախացել է Խորհրդային Միությունից»։
Երկրորդը, պատգամավորի խոսքով, այն է, որ սուտ է Փաշինյանի այն հայտարարությունը, թե, Մադրիդյան սկզբունքներով, Արցախն Ադրբեջանի կազմում է։ Ընդդիմադիր պատգամավորի կողմից բերված այս փաստաթղթերն ու հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել և մանիպուլացրել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր դեմ 2 քրեական գործ կա հարուցված
- «Փաստ». ՊՎԾ-ի ստուգումներն առաջին հերթին նպատակ ունեն «բռի մեջ պահել» Սուրեն Պապիկյանին
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել
- «Հրապարակ». ԱԺ «բնակիչներին» սնունդ կմատուցի «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որն ընտրվել է առանց մրցույթի
- «Փաստ». ՀՀ-ում իր գործունեությունն է դադարեցնում Սորոսի գրասենյակը
- «Ժողովուրդ». Ովքեր են թիմի ներսում խարդավանքներ հյուսող Անդրանիկ Քոչարյանի նոր թիրախները
- «Հրապարակ». Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը Ջերմուկում
- «Փաստ». Համընդհանուր հայտարարագիր ներդնելու կառավարության նախաձեռնությունը ռիսկային ու անթույլատրելի է
- «Ժողովուրդ». Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել ՊՎԾ-ին մանրազնին ուսումնասիրել քրեակատարողական ծառայության ոլորտը
- «Հրապարակ». Երևանի բոլոր համայնքներում ՔՊ-ն կուսակցական գրասենյակներ է բացում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա