Իսպանիայի 17-ամյա արքայադուստր Լեոնորը սիրահարված է ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գավիին
Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի և թագուհի Լետիցիայի ավագ դուստրը՝ 17-ամյա արքայադուստր Լեոնորը, սիրահարված է Բարսելոնա ֆուտբոլային ակումբի և ազգային հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Գավիին։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է իսպանական AS օրաթերթը։
Հաղորդվում է, որ Ֆիլիպ VI-ը Կոստա Ռիկայի հետ խաղից հետո մտել է ազգային հավաքականի հանդերձարան՝ շնորհավորելու ֆուտբոլիստներին գերազանց հաղթանակի կապակցությամբ (7:0) և միաժամանակ ինքնագիր խնդրել Գավիից։ Քանի որ թագավորը խնդրել է ֆուտբոլիստին ստորագրել փոքր չափսի մարզաշապիկի վրա, լրագրողները ենթադրել են, որ նվերը նախատեսված է նրա դստեր՝ Լեոնորի համար։ Ըստ մամուլի՝ աղջիկը սիրահարված է մի մարզիկի, ով, ի դեպ, իրենից ընդամենը մեկ տարով է մեծ, և դպրոց է տանում նրա լուսանկարներով կպչուն պիտակներով լցված թղթապանակ։
Արքայադուստր Լեոնորը թագավոր Ֆիլիպ VI-ի և թագուհի Լետիցիայի ավագ դուստրն է։ Լեոնորն ունի կրտսեր քույր՝ 15-ամյա Սոֆյան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան