NYT. Լեհաստանի և Գերմանիայի միջև հակամարտությունը խաթարում է միասնությունը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում
The New York Times-ի սյունակագիր Սթիվեն Էրլանգերը գրել է, որ Գերմանիայի և Լեհաստանի միջև հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում հակամարտությունը սկսելուց հետո՝ վնասելով համերաշխությանը և համախմբվածությանը ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում: Նյութին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
Նրա կարծիքով, երկու երկրների հարաբերություններում տեղի է ունեցել «սուր քաղաքական և դիվանագիտական պառակտում»։ Այն տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բեռլինը առաջարկեց երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Վարշավա՝ կապված նոյեմբերի 15-ի միջադեպի հետ, երբ C-300 հրթիռներն ընկան Լեհաստանի տարածքում, ինչի հետևանքով երկու մարդ զոհվեց։ Լեհաստանը սկզբում ընդունեց գերմանական կողմի առաջարկը, իսկ հետո մերժեց այն ու սկսեց պնդել, որ համալիրները փոխանցվեն Ուկրաինային։ Սակայն հանրային քննադատության պատճառով Վարշավան ստիպված է եղել ընդունել գերմանական հակաօդային պաշտպանության համակարգերը, գրում է լրագրողը։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները անձայն զայրացած էին հենց այն պատճառով, որ Patriot-ը վերահսկվելու էր գերմանացի զինվորների կողմից, իսկ պաշտպանական դաշինքը հասկացրել էր, որ զորք չի մտցնի Ուկրաինա և չի վտանգի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև իրավիճակը», - նշվում է հոդվածում։
Վարշավայում արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի տնօրեն Պյոտր Բուրասն ասել է, որ «բոլորը գիտեին, որ գերմանացիները չեն ուզում և չեն կարող «հայրենասերներ» ուղարկել Ուկրաինա», իսկ Ուկրաինայում «իհարկե լեհ զինվորներ չկան»։
Հոդվածոգրի խոսքով, Վարշավայի և Բեռլինի հարաբերությունները լարված են եղել երկար տասնամյակներ։ Լեհաստանը զգուշանում էր Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, քննադատում էր Գերմանիայի արևելյան քաղաքականությունը (Ostpolitik), որը հիմնված էր Մոսկվայի և Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ մերձեցման ջանքերի վրա, և դատապարտում էր Գերմանիայի կախվածությունը ռուսական էներգակիրներից։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանում կայացել է հայկական մշակույթի առաջին փառատոնը
- Լեհաստանի տարածքում երկրորդ ընկած հրթիռի հետքեր չեն հայտնաբերվել
- Լեհաստանում ընկած հրթիռը արձակվել է ուկրաինական զորքերի կողմից, հաղորդում են ԶԼՄ-ները
- Լեհաստանը սկսեց փշալարերով ցանկապատվել Ռուսաստանից