Խորվաթիայի հավաքականի էպատաժ երկրպագուհին մեկնաբանել է Աշխարհի առաջնության խաղում անվտանգության աշխատակիցների հետ ունեցած կոնֆլիկտը
Խորվաթ հայտնի մոդել Իվանա Նոլը մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի հետ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի հանդիպումից հետո անվտանգության աշխատակիցների հետ իր ունեցած կոնֆլիկտը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին գոլերով (1:1), իսկ Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ գտնվեցին 11 մետրանոց հարվածաշարում (4:2):
«Նրանք թույլ չէին տալիս երկրպագուներին լուսանկարվել ինձ հետ և փորձում էին արգելել ինձ լուսանկարվել բազրիքի մոտ։ Ես նրանց հարցրեցի, թե ինչո՞ւ են այդքան կոպիտ իրենց պահում»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ աղջկա խոսքերը մեջբերել է Bild-ը։
Evolution City արենայի անվտանգության աշխատակիցները մոտեցել են Նոլին նախքան խաղի սկսվելը: Մոդելը հայտնի է աշխարհի առաջնության խաղերին իր սադրիչ հանդերձանքով։ Նոլիին քննադատել են արևելյան երկրի ներկայացուցիչները։ Խորվաթիայի հավաքականի երկրպագուն արդեն ներկա է գտնվել աշխարհի առաջնության մի քանի հանդիպման։
Մրցաշարի կիսաեզրափակիչում Խորվաթիայի հավաքականը կխաղա Արգենտինայի հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին։
Հարակից հրապարակումներ`
- Տիտեն մեկնաբանել է իր հեռանալը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
- 10.12. ԱԱ-2022՝ այսօրվա հանդիպումները
- ԱԱ-2022. Բրազիլիան հետագա պայքարից դուրս մնաց
- ԱԱ-2022. Այսօրվա հանդիպումները