Քաղաքական 16:34 10/12/2022 Հայաստան

Կարեն Բեքարյան. Այդ կարմիր գծերը մատիտո՞վ է գծվել, թե՞ կյանքով

«Երկու տարի ականատեսն ենք նրան, որ ունենք պարտություն, որի էջը փակել դեռ չի ստացվում: Սա ինչ-որ իմաստով դառնում է չավարտվող պարտություն»,- Ստեփանակերտում «Լույս թունելի վերջում» հարթակի երրորդ քննարկմանն ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։

Նա նշեց, որ ավագ սերունդը 31 տարի առաջ այս օրը  ԼՂՀ անկախության հանրաքվեով գծել է  իր կարմիր գիծը. «Գծել է շատ հստակ, գծել է թե կարգավիճակի իմաստով, թե սահմանների։ Հիմա ո՞ւմ ու ե՞րբ է այդ կարմիր գծից ներքև իջնելու իրավունք տրվել։ Այդ նշաձողը ինչի որևէ մեկի քմահաճույքո՞վ է իջեցվում կամ բարձրացվում։ Ինչ որ մեկին թվում է, որ իր ժամանակավոր  իշխանություն ունենալու  ներքո կարող է գնալ ակունքներ ջախջախի՞, արժեքներն ավիրի՞, ինչի՞ այդ կարմիր գծերը մատիտո՞վ է գծվել, թե՞ կյանքով։

Դա այն կարմիր գիծը չի՞ եղել, որով սկսել ենք մեզ  մարդ ու ազգ զգալ, այն կարմիր գիծը չի՞ եղել, որով հասկացել ենք, որ ոչ միայն կարող ենք չցեղասպանվել, այլ կարող ենք հաղթել»։

Կարեն Բեքարյանն ընդգծեց, որ եթե դու պետություն ունես, եթե պետությանը հավատում ես, ո՞նց կարող ես ասել՝ գալիս են մեզ ցեղասպանելու։

«Համա՞յնք ես, շատ ներողություն եմ խնդրում՝ ոչխարի հո՞տ ես, պատմությունից դասերը չե՞ս քաղել,  չե՞ս հասկացել, որ պետությունը հենց նրա համար է, որ էլ երբեք չցեղասպանվես»,- ասաց Կարեն Բեքարյանը։

Նա նշեց, որ անելանելի իրավիճակ չկա։

«Ելքերը կան, դրանք այդքան աղոտ չեն, բայց  կա մեկ ուրիշ խնդիր. այդտեղ փակագծերը լրիվ բացել հնարավոր չէ։ Ինչո՞ւ։ Առաջին. եթե մի պահ անգամ մեզ շատ հույս տանք, որ գործող իշխանություններն այդ ելքերի զամբյուղն ունենալով փորձելու են դա կյանքի կոչել... Ախր այդ կյանքի կոչելու համար որակներ են պետք, ունակություններ են պետք։ Ցանկությանը փորձեցի չանդրադառնալ, քանի որ երբ որ այդ որակներն ու ունակությունը չեն բավարարում, ամենալավ դրված խնդիրը կարող է արժեզրկես ու միանգամից աղբաման հասցնես։

Երկրորդ. ախր մենք հասկանում ենք, որ բավականին լուրջ թշնամական միջավայր կա։ Երբ քո քայլերն ու ուղղությունները բարձրաձայնում ես դեռ դրա հետ կապված ընթացքը չսկսած, նրանք փորձելու են կանխել, բնում խեղդել ցանկացած քո հնարավորություն։ Արտաքինն ու անվտանգայինը տարբերվում է սոցիալականից ու տնտեսականից, քանի որ այս պարագայում քո բարձրաձայնածը ոչ ճիշտ ու ոչ պատեհ պահին զրկում է քեզ այդ գործիքից ու հնարավորությունից»։

Նա մի քանի բանաձև, ուղենիշ արձանագրեց, որպեսզի հասարակության մոտ պատկերացում լինի, որ, այո, ելքեր կան. 

«Ռուսաստանի Դաշնություն. մեր ստրատեգիական գործընկերը, մեր դաշնակիցը։ Ռուսաստանի մեր գործընկերների մոտ կա՞ մնացած հիշողություն, որ Խորհրդային միության  իրավահաջորդն են, այդ թվում Խորհրդային միության բոլոր սխալների, անարդարությունների և դրանք կարգավորելու տեսանկյունից։ Եթե չկա այդ հիշողությունը, թարմացնելու կարիք կա։ 

ՌԴ, կա՞ հստակ ստանձնած պարտավորություն, նույն խաղաղապահ առաքելության, կա՞ 2020 թ. նոյեմբերի չարաբաստիկ փաստաթղթի տակ ստորագրությունը որպես կողմ, հետևաբար երաշխավոր։ Համապատասխանո՞ւմ է իրականությունն այդ ամենին։ Որտեղ չի համապատասխանում, պարզ չի՞, որ անելիք կա։ 

ՌԴ, Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և նրա սահմանների անձեռնմխելիության երաշխավոր՝ գործող իրավապայմանագրային ողջ դաշտով։ Կա՞ հստակ պատկերացում, որ մի կողմ դնելով ցանկացած իշխանության տեսլականները, տրամադրությունները, ճաշակները, խնդիրները, իրավապայմանագրային պարտավորություններ կան, որոնք պետք է կատարվեն և ոչ մի իշխանության տրված չէ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա ստվեր բերել։ Կա՞ այս զգացողությունն ու ընկալումը։ 

Եվրոպական համայնք. Հայաստանի հետ ստորագրած իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, խոսքը վերաբերում է  Հայաստան-Եվրամիություն պայմանագրին, սևը սպիտակի վրա գրված է՝ արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա՝  ուժի և ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում։ Ո՞ւր է այդ մեր շատ սիրելի ու հարգելի եվրոպական համայնքի արձագանքն այդ երեք սկզբունքներից մեկն Ադրբեջանի կողմից իսպառ տապալելու վերաբերյալ, ո՞ւր է արձագանքն ինքնորոշման իրավունքի խնդիրն այսօր Ադրբեջանի կողմից օրակարգից դուրս բերելու վերաբերյալ։ 

Տեսե՞լ եք մեր իշխանության կողմից երբևէ այս հարցին որևէ անդրադարձ։ 

ԱՄՆ. Ֆրանսիայի և ՌԴ հետ միասին Մինսկի խմբի համանախագահ եռյակը, որը ժամանակին արեց քայլ, գործողություն, որ ընդհանրապես միջնորդական ձևաչափերի, կոնֆլիկտի կարգավորման գործընթացներում միջնորդի ներգրավման և մոդերացիայի տեսանկյունից ցնցող էր և աննախադեպ. արեց միասնական հայտարարություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդարացի սկզբունքների շուրջ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 երկրներից 3-ն արդարացի սկզբունք են սահմանել։ Ո՞ւր է այդ արդարացի սկզբունքի կյանքի կիրառումն ու կոչումը։ Ինչ ուղերձ է տալիս ԱՄՆ-ն աշխարհին, ուժի կիրառումն է հարց լուծո՞ղը։ Բա եթե այդ ուղերձն է տալիս աշխարհին, ինչո՞ւ է զարմանում՝ հիմա աշխարհում ինչ է կատարվում։ 

Նորից եմ կրկնում՝ տեսլականը կա, ընկալումը կա, պատկերացումը կա, հնարավոր չէ շատ փակագծեր բացել։ Եվ կա մի շատ կարևոր բան՝ մեր կամքի խնդիրը։

Նոր վերածննդի բանաձևի մեջ միևնույնն է՝ առաջինը կամքն է։ Եթե մենք հոգնում ենք հակամարտությունից, մենք ուրեմն պետք է վերանանք։ Սա հակաբնական է. դու չես կարող հոգնել քեզ, քո զավակը, քո ընտանիքը, քո տունը պաշտպանելուց, եթե հոգում ես, քո ժամերը հաշված են։

Կամքը հաղթեց, ամեն ինչ տեղն է ընկնելու»։ 

Կարեն Բեքարյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Քննարկումից հետո տեղի կունենա «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանի «Ճոճանակ. Արցախյան հակամարտություն. 30 տարվա աղմուկն ու լռությունը, բանակցություններ և ոչ միայն...» գրքի շնորհանդեսը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}