«Հրապարակ». Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը Ջերմուկում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկող շաբաթ մեկնելու է Ջերմուկ։ Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը։ Հիշեցնենք, որ խորհուրդը նոր մարմին է, դրա անդամներն են ՔՊ վարչության անդամները, ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ-ական նախագահները, ինչպես նաև տարածքային խորհրդի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Մարմինը ձևավորվել է ՔՊ վերջին համագումարի ընթացքում՝ ՀՀԿ խորհրդի նմանությամբ, որն ուներ և՛ վարչություն՝ գործադիր մարմին, և՛ խորհուրդ։ Իսկ խմբակցությունում երեկ բողոքում էին, թե հավաքվել՝ հավաքվել էր, կարող էին մեզ էլ հրավիրել և տարեվերջյան ամփոփում անել, ձեռքի հետ էլ՝ հավաքույթ, քեֆ-ուրախություն։
Նշենք, որ հավաքը կանցկացվի «Ջերմուկ հայաթ» ամենաթանկ հյուրանոցում, որը տեղակայված է նախկինում ՀՀԿ-ի, հիմա ՔՊ-ի սրտի օլիգարխ Աշոտ Արսենյանի «Արմենիա» հյուրանոցի դեմդիմաց։ «Ջերմուկ հայաթ»-ը պատկանում է Վայոց Ձորի ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին, ով նաև Մոսկվայի «Արարատ հայաթ»-ի տերն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Համընդհանուր հայտարարագիր ներդնելու կառավարության նախաձեռնությունը ռիսկային ու անթույլատրելի է
- «Ժողովուրդ». Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել ՊՎԾ-ին մանրազնին ուսումնասիրել քրեակատարողական ծառայության ոլորտը
- «Հրապարակ». Երևանի բոլոր համայնքներում ՔՊ-ն կուսակցական գրասենյակներ է բացում