
Ազատվել իշխանություններից, որոնք առավել ադրբեջանամետ են, քան Ադրբեջանի իշխանությունները. Մետաքսե Հակոբյան
«2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Փաշինյանը ոչ միայն պատրաստ է իջեցնել ԼՂ հակամարտության նշաձողը, այլ նրա նպատակն այդ նշաձողի ընդհանրապես վերացումն է, չեղարկելն է»,- Ստեփանակերտում «Լույս թունելի վերջում» հարթակի երրորդ քննարկմանն ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, բանակցային սեղանին կամ բանակցային թիմը, որը պետք է աշխատի, պետք է ունենա զուտ հայանպաստ, ի շահ հայի աշխատող գաղափարներ և մոտեցումներ. «Հակատակա դեպքում մեր հնարավորությունները գնալով, իհարկե, սահմանափակվում են։ Այդ առումով մեկ անգամ ևս պետք է ասեմ, որ մեր օրվա հրամայականն է ազատվել նման իշխանություններից, որոնք առավել ադրբեջանամետ են, քան Ադրբեջանի իշխանությունները»։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Չպետք է թույլ տալ Արցախի փոխարեն ուրիշներն իրենց շահերից ելնելով որոշեն Արցախի ճակատագիրը. Վահե Հակոբյան
- Մարտահրավերներն օրեցօր ավելանում են. Վահե Հակոբյան