Մոսկվայում 5-ամյա աղջիկն ընկել է 11-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Մոսկվայում 5-ամյա աղջիկն ընկել է 11-րդ հարկի պատուհանից ու ողջ մնացել: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է մայրաքաղաքիի դատախազության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել Գովորովի փողոցի շենքերից մեկում։ Նախնական տեղեկություններով՝ դեպքի ժամանակ աղջիկը երեք տարեկան երեխայի հետ մուլտֆիլմեր է դիտել։ Մայրն այդ պահին իր գործով էր զբաղվել։
Երբ նա մտել է սենյակ, որտեղ նստած էին երեխաները, տեսել է բաց պատուհան և մի աթոռ, որը դրված էր պատուհանի մոտ։ Տեղի ունեցածի հիմնական վարկածը դժբախտ պատահար է: Տուժած երեխան հոսպիտալացվել է։
«Կունցևոյի միջշրջանային դատախազությունը համակարգում է իրավապահ մարմինների գործողությունները, վերահսկում միջադեպի բոլոր հանգամանքների պարզումը, ինչպես նաև հետաքննող մարմնի կողմից անցկացված դատավարական ստուգման ընթացքն ու արդյունքները»,-նշել են վարչությունից։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում դպրոցի մաքրուհին ընկել է երրորդ հարկի պատուհանից
- Կնոջ կողմից բնակարանում փակված մոսկվացին 4-րդ հարկի պատուհանից սավաններով իջնելու անհաջող փորձել է արել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան