
ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Վրաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությունը
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարն ասել է, որ անհրաժեշտ նախադրյալների ստեղծման դեպքում Ռուսաստանը կարող է որոշել վերսկսել ուղիղ չվերթները Վրաստանի հետ և ազատականացնել իր քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ը։
«Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիների համար ուղիղ ավիաչվերթների վերսկսման և վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարներին, եթե դրա համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծվեն, Թբիլիսիի պայմանները լավ հայտնի են, մենք չենք բացառում որոշումների ընդունումն այդ հարցով»,-ասել է Գոնչարը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում մեքենայի կրկնակի տեխզննումը, հավանաբար, վճարովի կդառնա
- Վրաստանում մեքենաների գները կբարձրանան 10-15%-ով
- Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ընդդիմությունը վրացի վարձկաններ է ուղարկում Ուկրաինա