Ռուսաստանից դեպի ԱՄՆ ուրանի, պարարտանյութերի և պալադիումի մատակարարումների ռեկորդային աճ է գրանցվել
ԱՄՆ-ն հոկտեմբերին Ռուսաստանից ներմուծել է 732,4 մլն դոլարի ապրանք, ինչը 2,2 անգամ ավելի է, քան սեպտեմբերին էր և գումարի առումով ռեկորդային է վերջին հինգ ամիսների ընթացքում: Գրում է РБК-ն՝ վկայակոչելով ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալները։
Պատժամիջոցների համաձայն՝ Ռուսաստանից ԱՄՆ մատակարարումները գործնականում սահմանափակվում են միջուկային վառելիքով, պլատինի խմբի մետաղներով և հանքային պարարտանյութերով։
Հրապարակման մեջ ասվում է, որ Մոսկվան ավելացրել է հարստացված ուրանի (ուրանի ֆտորիդ) արտահանումու մինչև 184,7 միլիոն դոլար, ինչն ամենաբարձրն է 2016 թվականի նոյեմբերից ի վեր։ Եվս 189 միլիոն դոլարով Ռուսաստանը հում պալադիում է վաճառել ԱՄՆ-ին, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս տարվա փետրվարից:
Ռուսաստանը նաև ԱՄՆ-ին մատակարարել է 34,7 մլն դոլար արժողությամբ պլատին և 29,6 մլն դոլար արժողությամբ ռոդիում։
Ռուսական հանքային պարարտանյութերի մատակարարումները նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել են 29%-ով։ Անցած տասը ամիսների ընթացքում ԱՄՆ-ից ռուսական պարարտանյութերի ներմուծումը կազմել է 1,36 միլիարդ դոլար՝ ավելի, քան ամբողջ 2021 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն կոչ է անում կրճատել COVID-19 պատվաստանյութերի գնման պայմանագրերը՝ պահեստների գերբեռնվածության պատճառով
- Բրյուսովի անվան համալսարանի ուսխորհուրդ. Այս արհեստական ձգձգումը պատահական չէ
- ԱՄՆ-ը ողջունել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթն ընդունելու գաղափարը
- Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ լաստանավի գործարկման ձգձգումն այժմ էլ պայմանավորված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին