Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային պաշտպանական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 275 մլն դոլարի պաշտպանական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ Ուկրաինային 275 միլիոն դոլարի պաշտպանական օգնության նոր փաթեթը շուտով կուղարկվի»,-ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ այն կներառի «նոր հնարավորություններ՝ ամրապնդելու պաշտպանական կարողությունները և հակազդելու սպառնալիքներին», նաև անօդաչու ռռչող սարքերի հարձակումներին։ Օգնության նոր փաթեթը կներառի նաև հրետանային արկեր, ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ստամբուլում կայացած հանդիպմանը չեն քննարկել Ուկրաինայի հարցը
- ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն
- Պենտագոնը հայտնել է, որ իրանական պարեկային նավը վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին
- Նեդ Փրայս. ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է կողմերի հետ Հարավային Կովկասի խաղաղ ապագան ապահովելու համար
- Արևմուտքը Ուկրաինային 40 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել. Բլինկեն