Ալի Ֆադավի. Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն. «Հենակետ»
«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի հետ կապված իրադարձությունների մասին.
«Իրանի ռազմական ոլորտի վերաբերյալ իրադարձություններ
• Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում Իրանի հետ սահմանին։
• Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր տիպի զորքերի անձնակազմի, ռազմական և հատուկ ինժեներա-սակրավոր տեխնիկայի, ինչպես նաև ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ, ներառում են Բաքու քաղաքը և Աստարայի տարածքները, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջանները որոնք սահմանակից են Իրանին։
• Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ երկրի իշխանությունները պետք է օգտագործեն իրենց ողջ ուժն ու հնարավորությունները՝ բարձրացնելու մարդկանց գոհունակությունը։
• Իրանցի քաղաքագետ Ռեզա Աբասին հայտնել է, որ ռուսական տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Իրան՝ Ուկրաինայում առգրավված արևմտյան առաջադեմ տեխնոլոգիաների զենքերով։ Սարքավորումների վերլուծության աշխատանքները սկսվել են, և շուտով կուսումնասիրվեն հակադարձ ճարտարագիտության և մոդելավորման գործընթացը:
• Իսրայելի կիբերանվտանգության ղեկավարը հայտնել է, որ Իրանը լուրջ առաջընթաց ունի կիբերանվտանգության ոլորտում։
• «Իրանցիները կարող են կոտրել իսրայելական և ամերիկյան անօդաչու սարքերը». Խոսելով հաքերների և Իրանի կիբեր հզորության մասին հայտնել է Իսրայելի կիբերանվտանգության տնօրենը. «Նման զարգացումները հասանելի են շատ սահմանափակ թվով երկրների համար: Օրինակ՝ Ամերիկան, Ռուսաստանը և Չինաստանը։ Իրանցիների հնարավորություններն այս ոլորտում կարող են լուրջ խնդիրներ ստեղծել»։
• Իրանա-իրաքյան պատերազմում զոհված 100 իրանցի նահատակների մարմինները կվերադարձվեն Իրան։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ այս մարդիկ իրենց կյանքը տվել են տարբեր գործողություններում։ Նրանց մարմինները կվերադառնան ու կհուղարկավորվեն հայրենիքում 34 տարի անց։
• Իրանի Լորեստանի նահանգի ոստիկանապետը հայտնել է, որ նահանգում հայտնաբերվել է 3109 ապօրինի զենք, ձերբակալվել է խմբավորման 28 անդամ, այդ թվում՝ 26 տղամարդ և 2 կին, ինչպես
նաև հայտնաբերվել է 24000 փամփուշտ։
• Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին հայտնել է, որ վերջին երկու տարում Պարսից ծոցում չի եղել ոչ մի ամերիկյան ավիակիր կամ ուղղաթիռակիր, ներկա պահին նրանք գտնվում են ափից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա։ Նա նշել է, որ զինված ուժերը մշտապես վերահսկում են թշնամիներին բոլոր մակարդակներում, և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրանական բանակի ներկայիս դիրքորոշումը թշնամիների դեմ պայքարում չի կարող համեմատվել անցյալի հետ։
• Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանի սահմանների մոտ տեղի ունեցող համատեղ զորավարժությանը կիրառվել է Թուրքական F-16 ինքնաթիռներ։
• Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Աբդոլ-Ռահիմ Մուսավին Al-Masira հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ եթե սիոնիստները շտապում են անհետանալ, ապա թող հարձակվեն Իրանի վրա։
• Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի տիեզերական հրամանատարությունը պատրաստվում է փետրվարին Qaim 100 արբանյակի ուղեծրային արձակմանը։
• Ըստ DPA-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի դիվանագետներին, Թեհրանը ծրագրում է մեծացնել Մոսկվա զենքի մատակարարումները։ Ռուսաստանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է պատվիրել Իրանից։
• Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Հայաստանն Իրանից 600 հրթիռային համակարգ է գնել։ Ինչպես հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, Իրանը հոկտեմբերին Հայաստան է ուղարկել իրանական արտադրության 600 հրթիռ։ Դրանցից 500-ը Դեհջլավիե տիպի կառավարվող հակատանկային հրթիռային համալիրներ են, իսկ 100 միավոր՝ Ալմաս։ ՀՀ ՊՆ-ն հերքել է այդ տեղեկատվությունը։
Նշենք, որ «Դեհջլավիե» հրթիռային համակարգը մշակվել է 2012 թվականին Իրանի պաշտպանության և զինված ուժերի նախարարության պատվերով, իսկ Ալմաս համալիրը ներկայացվել է 2021 թվականին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի պատվերով։
• Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:
• Իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի պահանջարկի աճը չի դադարում։ Հաղորդվում է, որ Պակիստանն Իրանի Իսլամական Հանրապետությունից մահապարտ անօդաչու թռչող սարքեր է գնել՝ ահաբեկիչների դեմ պայքարելու համար:
Պակիստանի անջատողականները հաստատել են, որ այս կամիկաձե անօդաչուների հարվածների արդյունքում մեծ կորուստներ են կրել։
Իրանի ներքաղաքական զարգացումների մասին
• Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բողոքի ցույցերի ընթացքում պետական և մասնավոր կազմակերպություններին հասցվել է 200 միլիոն դոլարից ավելի վնաս։
• Իբրահիմ Ռաիսիի օրոք իրանական նավթի վաճառքը կրկնապատկվել է։ Իրանի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ նավթի վաճառքն աճել է 2,5 անգամ։ Եվ դա այն դեպքում, երբ Իրանի նկատմամբ ավելի են շատացրել էմբարգոները։
• Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահն հայտարարել է, որ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք տարանցման նախագծի իրականացումը տարեկան 10 միլիարդ դոլարով ավելացրել է Իրանի արտարժութային եկամուտը։
• Երկու իրանցիներ ձերբակալվել են Իսրայելի հետ համագործակցելու համար. Նրանք մահապատժի են ենթարկել։
• Իրանում ձերբակալվել է ցույցերի գլխավոր սադրիչներից մեկը։ Տեսանյութում նա մանրամասն պատմել է, թե ինչպես է պատրաստել ու մշակել դիվերսիաների ծրագրեր։
• Տեղեկատվության նախարարությունը հայտնում է, որ Թեհրանի, Սպահանի և Քրդստանի նահանգներում սպանվել են ավելի քան 10 ահաբեկիչ։
• Իրանի ազգային նավթային ընկերության տնօրենը հայտնել է, որ նավթի որոնողական նոր մեթոդների կիրառմամբ երկրի հարավ-արևմուտքում նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել։
• Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ արևմտյան որոշ երկրներ, որոնք հովանավորում և հրահրում են Իրանում վերջին մահացու անկարգությունները, ակնարկել են դադարեցնել իրենց աջակցությունը անկարգություններին, պայմանով, որ Թեհրանն սկսի անվերապահորեն և առատորեն մատակարարել հում նավթ և բնական գազ համաշխարհային էներգիային շուկաներ։
• ԶԼՄ-ները հայտնել են, որ Իրանի հարավում առգրավվել է 50 հազար լիտր մաքսանենգ վառելիք։ Գնդապետ Յուսեֆ Սոլեյմանին հայտնել է, որ հինգ ծանր մեքենա է ձերբակալվել: Նրա խոսքով, այս առնչությամբ կալանավորվել է հինգ մեղադրյալ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ վառելիքը տեղափոխվելու էր Բելուջիստան նահանգ։
Տարածաշրջանային ծրագրերի մասին
• Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահյանը մեղադրել է Արևմուտքին Իրանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ և ընդգծել է, որ անկարգություններին աջակցելու Վաշինգտոնի նպատակներից մեկը Թեհրանին ստիպելն է կատարել միջուկային բանակցություններում իր պահանջները։
• Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները գիտեն, որ ճնշումների և սպառնալիքների ներքո Իրանը չի բանակցի և չի գնա զիջումների։
• Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է՝ Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 10 ամսում գերազանցել է ռեկորդային 4 միլիարդ դոլարը։ Համեմատության համար նշենք, որ ամբողջ 2021 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը եղել է այս նշագծից ցածր։ Միաժամանակ արտադրանքի արտահանումն աճել է 27%-ով, իսկ ներմուծումը` 10%-ով։
• ՌԴ ԱԳՆ ղեկավարն հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունից և իրենք ցանկանում են, որ ամերիկյան կողմը հնարավորինս արագ և անդառնալիորեն վերացնի Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները ու ապահովի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խստիվ կատարումը։
• Իրանցի խորհրդարանականների պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել են Մոսկվա՝ դիտորդի կարգավիճակով մասնակցելու ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 15-րդ նիստին։
• Ռուսաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի գլխավորությամբ այցելել են Իրան։
• Եվրամիությունը վերջերս պատժամիջոցներ է սահմանել իրանական անգլալեզու լրատվամիջոցների, ինչպես նաև անհատների և կազմակերպությունների դեմ՝ ժողովրդավարությանն աջակցելու պատրվակով։ Պատժամիջոցների են ենթարկվել նաև Press TV հեռուստաալիքը, որը կապված է Iran Broadcasting-ի հետ և գործարկվել է 2006 թվականի հուլիսի 17-ին:
• Արևմուտքը խոստացել է Իրանին, որ չի շարունակի աջակցել ցուցարարներին, եթե Իրանը վերջ դնի Ռուսաստանի հետ համագործակցությանը։ Փոխարենը Իրանում հայտնել են Ռուսաստանի հետ համագործակցության նոր փաստաթղթի ստորագրման պատրաստության մասին։
• Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։ Պատժամիջոցները վերաբերել են Իրանի իրավաբանական և ֆիզիկական անձանց։ Սահմանափակումների տակ է հայտնվել, մասնավորապես, «Բահարեստան Քիշ» ընկերությունը, որը, ըստ Կանադայի իշխանությունների, օգնում է «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի մշակմանը։
• Իրանի ԱԳ նախարարը Սերբիայի ԱԳ նախարարին փոխանցել է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնական ուղերձը և հրավերը՝ Իրան այցելելու համար։
• Ըստ ILNA-ի՝ Իրաքի նավթի նախարարը հայտարարել է, որ Իրանի նավթի նախարարության հետ գազի արտահանումը դեպի Իրաք շարունակվելու է՝ հաջորդ ամառ երկրի էլեկտրակայանները վերազինելու համար:
• Իրանական լցանավը, որը տեղափոխում էր մոտ 2 միլիոն բարել գերթեթև նավթ, այս շաբաթ ժամանել է Վենեսուելայի ջրեր, այս մասին հայտնել է Reuters-ը։ Վենեսուելան և Իրանը, Միացյալ Նահանգների պատժամիջոցների ներքո, գնալով ընդլայնել են իրենց համագործակցությունը, հիմնականում փոխանակման միջոցով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան