Տիտեն մեկնաբանել է իր հեռանալը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Խորվաթիայի հավաքականից պարտություն կրելուց հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հայտարարել է իր հրաժարականի մասին։
Տիտեն մեկնաբանելով իր հրաժարականը՝ ասել է. «Ցավալի պարտություն, բայց ես հաշտ եմ ինքս ինձ հետ: Ցիկլի ավարտ: Ես արդեն խոսել եմ այս մասին ավելի քան մեկուկես տարի առաջ:
Ես այն տեսակը չեմ, որ դրամա անեմ իմ տեղը պահելու համար: Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, դա գիտեն»,-sport.ru-ի հաղորդմամբ՝ մեջբերում է մարզչի խոսքը Globo-ն։
Տիտեն գլխավորում է Բրազիլիայի ազգային հավաքականը 2016 թվականից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին