«Ռոսկոսմոսը» գաղտնազերծել է խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի անձնական գործը
Մոլորակի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անձնական գործը գաղտնազերծվել է այս տարվա սեպտեմբերին։ Այս մասին հաղորդվում է «Ռուսկի կոսմոս» ամսագիրը։
«Այս տարվա սեպտեմբերին «Ռոսկոսմոս»-ի նախաձեռնությամբ պատմական փաստաթղթից հանվել է գաղտնիության դրոշմակնիքը, որն այժմ հասանելի է հետազոտողներին»,-նշվում է նյութում։
Խորհրդային տարիներին յուրաքանչյուր անձի համար աշխատանքի կամ ուսման դիմելիս «անձնական գործ» էր բացվում։ Այս փաստաթուղթը պահվում էր ձեռնարկության կադրերի բաժնում՝ «պաշտոնական օգտագործման համար» վերտառությամբ և հասանելի չէր նույնիսկ անձամբ աշխատակցին։
«Անձնական գործը պարունակում է հարցաթերթ, որը գրվել է ավիացիոն դպրոցում Յուրի Գագարինի կողմից և լրացվել ծառայության ընթացքում։ Այն պարունակում է կենսագրության հետաքրքիր մանրամասներ, որոնք ինչ-ինչ պատճառներով լռեցվել են խորհրդային իշխանության կողմից»,-ասվում է ամսագրի հոդվածում։
1961 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցավ առաջին թռիչքը դեպի տիեզերք՝ այն կատարել է Յուրի Գագարինը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա