Վրաստանից հայտարարել են, որ ՌԴ-ի հետ օդային հաղորդակցության վերականգնման հարց օրակարգում չկա
Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն ասել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման հարց այս պահին օրակարգում չկա։ Այդ մասին հայտնում է «Գազետա ռու»-ն։
Ինչպես ասել է վարչապետի հատուկ ներկայացուցիչը, վրացական կողմը տեղյակ է, որ Ռուսաստանը քննարկում է որոշ երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի պարզեցման հարցը։
Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ 2011 թվականին Վրաստանը վերացրել է վիզային ռեժիմը ռուսների համար, և այն շարունակում է ուժի մեջ մանլ։ Նա ընդգծել է, որ ՌԴ քաղաքացիներին Վրաստան այցելելու համար մուտքի արտոնագրերի կարիք չկա։
«Ինչ վերաբերում է ուղիղ ավիաչվերթների վերականգնմանը, ապա այս հարցն այժմ մեր օրակարգում չէ»,-հավելել է Աբաշիձեն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Կարասինի հետ հանդիպում չի նախատեսվում
- Վրաստանում մեքենայի կրկնակի տեխզննումը, հավանաբար, վճարովի կդառնա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան