Ադրբեջանը գեներատորներ է ուղարկում Ուկրաինա
Ադրբեջանը որպես մարդասիրական օգնություն էլեկտրասարքավորումներ է ուղարկել Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
«Ի պատասխան ուկրաինական կողմի կոչին՝ ստեղծված իրավիճակում տուժած տարածքներին էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը վերականգնելու համար, ադրբեջանական կողմը հումանիտար օգնություն է ուղարկել ուկրաինացի ժողովրդին՝ բաղկացած հիմնական էլեկտրասարքավորումներից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ-ի՝ մարդասիրական բեռը ներառում է 45 ուժային տրանսֆորմատոր և 50 գեներատոր։ Դրա առաջին խմբաքանակն ուղարկվել է Բաքվի մոտ գտնվող «Գոբու» էներգետիկ կենտրոնի տարածքից։ Առաջիկա օրերին կլինի մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը: Նախարարության տվյալներով՝ բեռի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 1 800 հազար դոլար։
Ըստ ԱԳՆ-ի՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ Ադրբեջանը այս երկրին տրամադրել է ավելի քան 17,5 մլն դոլարի մարդասիրական օգնություն։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային պաշտպանական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին
- ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն
- Կանադան Ուկրաինային 11 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար
- Արևմուտքը Ուկրաինային 40 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել. Բլինկեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները