ՌԴ ԱԳՆ. «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին
Տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) կարող է կայանալ առաջիկա ամիսներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Ներկայումս մշակվում են 3+3 երկրորդ հանդիպման անցկացման կազմակերպչական տարբերակներ, հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտակա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից՝ դրա հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստան»,- ասել է դիվանագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան