Բրյուսելում ձերբակալվել է Եվրախորհրդարանի փոխխոսնակը՝ 2022 թվականի աշխարհի առաջնության շուրջ կոռուպցիայի գործով
Եվրախորհրդարանի փոխխոսնակ Եվա Կայլին Բելգիայի մայրաքաղաքում ձերբակալել են աշխարհի ընթացիկ առաջնության հետ կապված կոռուպցիոն գործով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ հայտնել է Agence France-Presse-ը։
Ավելի վաղ Բելգիայի դատախազությունը հայտնել էր ոստիկանության կողմից խոշոր հատուկ գործողության անցկացման մասին, որի ընթացքում չորս մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ եվրախորհրդարանի նախկին պատգամավորը և Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱ-2022. Բրազիլիան հետագա պայքարից դուրս մնաց
- ԱԱ-2022. Այսօրվա հանդիպումները
- ԱԱ-2022. Քառորդ եզրափակչի զույգերը
- ԱԱ-2022․ Իսպանիան՝ պայքարից դուրս
- 06.12. ԱԱ-2022-ի հանդիպումները
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան