«Փաստ». ՊՎԾ-ի ստուգումներն առաջին հերթին նպատակ ունեն «բռի մեջ պահել» Սուրեն Պապիկյանին
«Փաստ» թերթը գրում է.
«Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում մանրամասն ստուգումներ են իրականացվում, այդ թվում՝ ՊՎԾ կողմից: Պետական գերատեսչություններում ստուգումներն, իհարկե, նորություն չեն: Սակայն, իշխանական մեր աղբյուրի պնդմամբ, ներկայիս ստուգումներն առաջին հերթին նպատակ ունեն, այսպես ասած, «բռի մեջ պահել» պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և նրան ամբողջովին կախել Նիկոլ Փաշինյանի «կրյուչոկից», իսկ հետագայում որևէ հարմար պահի ազատել նախարարի պաշտոնից:
Այդպիսով, Փաշինյանը մի քանի հարց կլուծի՝ զսպել Պապիկյանի ինքնուրույնության դրսևորումները թե՛ կուսակցության մեջ, թե՛ ՊՆ-ում, հատկապես հաշվի առնելով այն տեղեկությունները, որ Պապիկյանը համարվում է Փաշինյանի պաշտոնի երկու հավակնորդներից մեկը, եթե վերջինիս հետագա պաշտոնավարումն այլևս անհնար լինի, ինչպես նաև ունենալ անվերապահ, լիարժեք վերահսկողություն ՊՆ-ում: Մեր աղբյուրի պատմելով՝ այս ամենը հիանալի հասկանում է Պապիկյանը, որն իր «խաղն» է սկսել:
Ի մասնավորի, ըստ մեր տեղեկությունների, նա մեկնել է Մոսկվա՝ ակնկալելով ստանալ իր պաշտոնակից Շոյգուի աջակցությունը: Արտաքին աշխարհից, մասնավորապես Մոսկվայից աջակցություն ստանալու համար, սակայն, փոքր-ինչ ժամանակ է պետք լինելու, իսկ մինչ այդ Պապիկյանը, ըստ քպական մեր զրուցակցի, փորձելու է իր մարդկանցով ՔՊ-ում իր դիրքերն ավելի ամրացնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել
- «Հրապարակ». ԱԺ «բնակիչներին» սնունդ կմատուցի «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որն ընտրվել է առանց մրցույթի
- «Փաստ». ՀՀ-ում իր գործունեությունն է դադարեցնում Սորոսի գրասենյակը
- «Ժողովուրդ». Ովքեր են թիմի ներսում խարդավանքներ հյուսող Անդրանիկ Քոչարյանի նոր թիրախները
- «Հրապարակ». Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը Ջերմուկում
- «Փաստ». Համընդհանուր հայտարարագիր ներդնելու կառավարության նախաձեռնությունը ռիսկային ու անթույլատրելի է
- «Ժողովուրդ». Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել ՊՎԾ-ին մանրազնին ուսումնասիրել քրեակատարողական ծառայության ոլորտը
- «Հրապարակ». Երևանի բոլոր համայնքներում ՔՊ-ն կուսակցական գրասենյակներ է բացում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին