Ռուսական ՏՏ ընկերությունն իր կայքից հանել է ռուսերենը և պահել ուկրաիներենը
Ռուսական ABBYY ՏՏ ընկերությունն իր կայքից հանել է ռուսերեն ինտերֆեյսի ընտրության տարբերակը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ «Ֆերրա» ընկերությունն է ուշադրություն է հրավիրել այդ փաստի վրա:
«Ցանցային օգտվողները նկատել են, որ ռուսաց լեզուն անհետացել է կայքից։ Ինտերֆեյսը հասանելի է միայն ինը լեզուներով, այդ թվում՝ ուկրաիներենով»,-ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Web Archive ծառայությունը, որը պահպանում է կայքերի տարբերակները տարբեր ժամանակներում, ցույց է տվել, որ 2021 թվականին ռուսերենը հասանելի է եղել ծրագրավորողների ինտերֆեյսում։
Ընկերությունը հիմնադրվել է Դեյվիդ Յանի կողմից 1989 թվականին։ ABBYY-ն ի սկզբանե լեզվական ընկերություն էր, որը կոչվում էր BIT Software, որը հետագայում վերանվանվեց:
Ամենահայտնի ծրագրերից են ABBYY Lingvo էլեկտրոնային բառարանները և ABBYY FineReader տեքստի ճանաչման ծրագիրը: Ներկայումս ABBYY-ն իրեն ներկայացնում է որպես միջազգային ընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ում:
Հարակից հրապարակումներ`
- 10 մլրդ դրամ ՏՏ ոլորտին՝ դոլարի փոխարժեքի նվազման հետևանքները մեղմելու համար
- ՏՏ փորձագետը զգուշացնում է հնարավոր վտանգի մասին
- ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2021 թ․-ի դափնեկիր Լեոն Ստոկն այցելել է Վիվա-ՄՏՍ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա