Բելառուսի և ՌԴ-ի ընդդիմադիր կազմակերպությունների ղեկավարներն արժանացել են Նոբելյան մրցանակի
Օսլոյում տեղի ունեցած արարողության ժամանակ 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Բելառուսում չգրանցված «Վեսնա» կենտրոնի նախագահ Ալես Բյալյացկին, «Մեմորիալ» ռուսական կազմակերպությունը և Քաղաքացիական ազատությունների ուկրաինական կենտրոնին։ Պարգևատրման արարողությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է ամեն տարի՝ դեկտեմբերի 10-ին՝ մրցանակաբաշխության հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։
Ժամը 19.00-ին Ստոկհոլմում կսկսվի մրցանակաբաշխությունը։
2022 թվականի Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Բեն Բեռնանկեին և ամերիկացի հետազոտողներ Դուգլաս Դայմոնդին և Ֆիլիպ Դիբվիգին՝ «բանկերի և ֆինանսական ճգնաժամերի վերաբերյալ հետազոտությունների համար»։
Ֆրանսիացի գրող Անի Էռնոն արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։ Նա մրցանակը ստացել է «քաջության և վիրաբուժական ճշգրտության համար, որով նա բացահայտում է անձնական հիշողության ծագումը, օտարումը և հավաքական շրջանակը»:
Ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի Ալեն Ասպեին, ամերիկացի Ջոն Կլաուզերին և ավստրիացի Անտոն Զեյլինգերին՝ քվանտային մեխանիկայի բնագավառում հետազոտությունների համար։
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել շվեդ գիտնական Սվանտե Պաաբոն՝ մարդկային էվոլյուցիայի գենետիկական հիմքերի ուսումնասիրության համար։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ում է շնորհվելու 2023թ. Խաղաղության նոբելյան մրցանակը
- Հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի 2022 թվականի դափնեկիրները
- Քըրթ Վյութրիխ. Ես մարզիկ էի, և երբեք չէի մտածում, որ կստանամ Նոբելյան մրցանակ