Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացները պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումների որոնում. Դենիս Գոնչար
Ռուսաստանը պատրաստ է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում համապատասխան եռակողմ բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպման միջոցով: Գործընթացները, որոնք չափազանց զգայուն են երկու կողմերի համար, պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումների որոնում»,-ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ բանակցությունների մանրամասների բացահայտումը կամ մամուլում կողմերի դիրքորոշումների քննարկումը միշտ չէ, որ ձեռնտու է։
«Մենք նաև իրականացնում ենք երկու երկրների հանրության և փորձագիտական համայնքների միջև հերթական շփումների նախապատրաստում: Համատեղ ջանքերի այս կարևոր ուղղությունը կոչված է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության մթնոլորտի ձևավորմանը»,-հավելել է Գոնչարը։ Նրա խոսքով, այս գործընթացում կարող է իր ներդրումն ունենալ նաև եռակողմ միջխորհրդարանական երկխոսությունը, որի մեկնարկի նախաձեռնությունը աջակցություն է ստացել Սոչիի գագաթնաժողովում։
«Համապատասխան հանդիպումների ժամկետների մասին պատշաճ հայտարարություններ կլինեն»,- հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել․Բաքուն չեղարկում Է բանակցությունները․Stratfor
- Ստանիսլավ Զաս. Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է
- Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի. Սեմերիկով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին