ԵՄ-ն կոչ է անում կրճատել COVID-19 պատվաստանյութերի գնման պայմանագրերը՝ պահեստների գերբեռնվածության պատճառով
Առողջապահության նախարար և ԵՄ Խորհրդում նախագահող Չեխիայի փոխվարչապետ Վլաստիմիլ Վալեկը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Եվրահանձնաժողովը պետք է կրճատի COVID-19 պատվաստանյութերի գնման պայմանագրերը՝ չեղարկելով որոշ նախնական պատվերներ, քանի որ դրանք չի կարող ստանալ պահեստների գերբնակեցման պատճառով: Այս մասին հայտնում է «Գազետա ոռւ»-ն։
«ԵՄ երկրները ծանրաբեռնված են COVID-19 պատվաստանյութով: Որպես բժիշկ՝ ես կասեմ, որ լրիվ անընդունելի է, որ մենք պետք է պատվաստանյութեր գնենք, որ մենք պետք է վճարենք պատվաստանյութերի համար, որոնք հաստատ գիտենք, որ չեն կարող օգտագործվել»,-ասել է նա։
Ըստ Վալեկի՝ ԵՄ երկրները խնդրել են Եվրահանձնաժողովին կապ հաստատել պատվաստանյութ արտադրողների հետ՝ նախնական պատվերի մի մասը չեղարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի բնակչության 90%-ը COVID-19-ի նկատմամբ ունի իմունիտետ․ ԱՀԿ
- ԱԱ-2022. Ռոնալդոն COVID-19-ի պատճառով չի կարողացել մարզադաշտից հետևել խաղին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան