Թուրքիան նեղուցներում ծանրաբեռնվածության շուրջ բանակցությունների ժամանակ չի զիջել ԱՄՆ-ին
ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկել են նեղուցներում ծանրաբեռնվածության հետ կապված իրավիճակը, թուրքական կողմը պնդում է, որ պետք է փաստաթուղթ տրամադրի նավթ տեղափոխող նավերի ապահովագրելու մասին: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
Financial Times թերթը, վկայակոչելով նավթի առևտրով զբաղվողներին, միջնորդներին և նավերի հետագծման ծառայություններին, հայտնում է, որ ռուսական նավթի «գնային առաստաղի» մեկնարկից հետո թուրքական ափերի մոտ խցնումներ են առաջացել։
Լրատվական գործակալության զրուցակիցը նշել է, որ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը և ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն հեռախոսազրույց են ունեցել։
Նա հավելել է, որ թուրքական կողմն ընդգծել է նավարկության, կյանքի, ունեցվածքի և շրջակա միջավայրի անվտանգության կարևորությունը Բոսֆորում, որն անցնում է 20 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիսի անմիջապես կենտրոնով։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան 5 անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը
- Թուրքիան զգուշացրել է ծովային ականների պատճառով Բոսֆորում աղետի հավանականության մասին
- Նինգբոյում հաղթած հայ շախմատիստները պետությունից 7,5-ական մլն դրամ նվեր կստանան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա