Թուրքմենստանի նախագահը հայտարարել է ԱՊՀ-ի հետ համագործակցությունը զարգացնելու ծրագրերի մասին
Թուրքմենստանը կշարունակի ակտիվ համագործակցությունը ԱՊՀ-ի հետ:ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը՝ ելույթ ունենալով կառավարության ընդլայնված կազմով նիստում։
«2019 թվականի հոկտեմբերին Աշխաբադում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում հարգված արկադագի (թարգմանաբար թուրքմեներենից՝ հովանավոր, այդպես Թուրքմենստանում կոչում են նախկին նախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին» նախաձեռնությամբ Հռչակագիր է ընդունվել ԱՊՀ անդամ երկրների ռազմավարական տնտեսական համագործակցության մասին, ինչը մեծ նշանակություն ունի: Մենք պետք է շարունակենք համապատասխան աշխատանքը Անկախ Պետությունների Համագործակցության հետ համագործակցության հետագա զարգացման համար»,-նախագահի խոսքերը մեջբերել է «Չեզոք Թուրքմենստան» թերթը։
Բերդիմուհամեդովը հիշեցրել է, որ, լինելով ԱՊՀ ասոցացված անդամ, իր երկիրն ակտիվորեն ներգրավված է այս ասոցիացիայի գործունեության մեջ։ Որպես գործընկերության առաջնահերթ ոլորտներ նա համարել է տրանսպորտային արդյունաբերությունը, վառելիքաէներգետիկ համալիրը, կապը, արդյունաբերական համագործակցությունը, առևտուրը, նորարարությունները և նոր տեխնոլոգիաները:
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՀ առաջնորդները ջանքեր են գործադրում Համագործակցության տարածքում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար
- Արտաքին ուժերն օգտվում են ԱՊՀ-ի ներսում առկա տարաձայնություններից, և ակտիվացել են. Սերգեյ Լեբեդև
- ԱՊՀ երկրների փորձագետները համաձայնության են եկել հանցավորության դեմ պայքարի համատեղ ծրագրի նախագծի շուրջ
- ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նոյեմբերի 16-ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիայում անվտանգության հարցերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան