«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել. նրա հետ հատուկենտ մարդիկ են շփվում: Նախկին նախարարը «սև ցուցակում» է հայտնվել ՔՊ վարչության ընտրություններից հետո, երբ բարձրացրել է անճշտությունների հարցը, որից հետո էլ ձայների վերահաշվարկ էր անցկացվել, և պարզվել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կեղծիքի արդյունքում անցել էին վարչության կազմ, մինչդեռ իրականում ավելի քիչ ձայն էին ստացել նրանք: Բողոքարկման արդյունքում հենց պատգամավոր Արսեն Թորոսյանը դարձավ վարչության անդամ, և ազատ ընտրությունների մասին մշտապես բարձրաձայնող հեղափոխականների կյանքում մեծ բան փոխվեց. նրանք դարձան ընտրակեղծարարներ:
Հիմա կուսակցության ներսում Արսեն Թորոսյանի դեմ քայլեր են իրականացվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Ինչպես հայտնի է, ՔՊ վարչության կեղծված ընտրություններում ակտիվ դերակատարություն է ունեցել պատգամավոր Արփի Դավոյանը, որը նաև համակարգում է Արսեն Թորոսյանի նկատմամբ ատելության գեներացիան: Այս օրերին խորհրդարանում մեր թղթակիցը նկատում է, որ Թորոսյանը գրեթե միշտ միայնակ է, նրա հետ շատ քիչ մարդիկ են շփվում, անգամ բարևում: Նաև դա է պատճառը, որ նա հետաքրքիր քաղաքականություն է որդեգրել և խմբակցության նիստերի, հանդիպումների ժամանակ անգամ ընդդիմադիր ելույթներ է ունենում ու քննադատում իշխանությանը: Մարդ, որը տապալեց կորոնավիրուսի դեմ պայքարը, որպես նախարար՝ չհաջողեց, հիմա ընդդիմություն է խաղում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ԱԺ «բնակիչներին» սնունդ կմատուցի «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որն ընտրվել է առանց մրցույթի
- «Փաստ». ՀՀ-ում իր գործունեությունն է դադարեցնում Սորոսի գրասենյակը
- «Ժողովուրդ». Ովքեր են թիմի ներսում խարդավանքներ հյուսող Անդրանիկ Քոչարյանի նոր թիրախները
- «Հրապարակ». Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը Ջերմուկում
- «Փաստ». Համընդհանուր հայտարարագիր ներդնելու կառավարության նախաձեռնությունը ռիսկային ու անթույլատրելի է
- «Ժողովուրդ». Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել ՊՎԾ-ին մանրազնին ուսումնասիրել քրեակատարողական ծառայության ոլորտը
- «Հրապարակ». Երևանի բոլոր համայնքներում ՔՊ-ն կուսակցական գրասենյակներ է բացում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան