Ադրբեջանը պետք է ընդունի, որ Արցախն անկախ երկիր է լինելու. Ռուբեն Վարդանյան
«Ես եկել եմ այստեղ, որպեսզի իմ օրինակով, իմ ընկերների, ովքեր իմ կողիքն են, ասենք, որ այդտեղից դուրս չենք գալու այստեղից»,- Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա ընդգծել է. «Միակ ճանապարհը, որ տեսնում ենք Ադրբեջանի հետ ինչ-որ ձևով հարաբերություն ունենալու, այն է, որ իրենք պետք է ընդունեն, որ Արցախն անկախ երկիր է լինելու, և մենք պետք է գտնենք բանաձևը, որքան էլ որ դժվար լինի, ապրելու կողք կողքի, բայց՝ առանձին»։
Նրա խոսքով, իր նշանակումը անսպասելի էր Ադրբեջանի համար։
Ռ.Վարդանյանը նաև ասել է. «Ադրբեջանը՝ որպես պետություն, ամեն ինչ անում է, որ մարդիկ այստեղ՝ Արցախում չունենան հավատ դեպի ապագան, որ մարդիկ չհավատան, որ իրենք կարող են հաջողության հասնել և դուրս գան այստեղից։ Այս իմաստով և Բերձորի, և մինչ այդ տեղի ունեցած մյուս դեպքերը ցույց են տալիս, որ դա իմ նշանակման հետ չի կապված: Այդ դեպքերը նաև իմ այստեղ գալու պատճառ դարձան, որովհետև ես համարել եմ, որ այդ սադրանքը և այդ մոտեցումը հնարավոր կլինի կոտրել, եթե այստեղ մարդիկ համախմբվեն՝ և Արցախից, և նաև դրսից։
Հիմա ադրբեջանական սադրանքներն ավելի հաճախակի են դարձել, դա սպասելի էր: Եթե դուք հիշում եք կառավարության առաջին նիստում հարցերից մեկն էր այն, թե ինչպես ենք մենք պատրաստվում ձմռանը։ ...Մենք պետք է պատրաստ լինենք, որ ամբողջ ձմռան ընթացքում դիմակայելու ենք տարբեր դժվարությունների»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան