Այս պահին որտեղ են ադրբեջանցիները, ինչ է հաջողվել նրանց ուսումնասիրել, դեռ ամբողջությամբ հստակ չէ. Աբրահամյան
Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացրել է, որ Արցախում մեկնարկել է ընդերքի մշտադիտարկման աշխատանքները։
Արցախից պաշտոնապես արձագանք դեռ չկա ու այս թեմայով, ոչ պաշտոնական աղբյուրներից, բավականին հակասական տեղեկություններ են ստացվում։
Ըստ այդ տեղեկությունների, ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այդպես էլ հնարավորություն չեն ստացել մուտք գործել նախապես պլանավորած հանքավայրեր, որովհետև մի խումբ արցախցիները դեպի հանք տանող ճանապարհը փակել են։
Ընդ որում՝ նույնիսկ տեղեկություն կա, որ ադրբեջանցիների ճանապարհը 2 հատվածում է փակվել։
Թե այս պահին որտեղ են ադրբեջանցիները, ինչ է հաջողվել նրանց ուսումնասիրել և իրականում ինչ գործընթացներ են ընթանում, դեռ ամբողջությամբ հստակ չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի միջանցքը թեկուզ մի քանի ժամով փակելը հղի է անդառնալի հումանիտար հետևանքներով. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանցի «լրագրողները» սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Շուշիի հարակից հատվածում. Աբրահամյան
- Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է. բնապահպանության կոմիտե
- Աբովյան. Չչզարմանաք, երբ նույն «բնապահպանները»կփակեն Տավուշի կամ Երասխի ճանապարհները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան