Արցախի իշխանությունը պետք է պարզաբանի, թե ինչպես են ադրբեջանցիները հայտնվել Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածում. Աբրահամյան
Հայաստանի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի իշխանությունը լռելու իրավունք չունի և պետք է պարզաբանի, թե ինչպես են ադրբեջանցիները հայտնվել Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածում, ինչո՞ւ է նրանց հանքավայրեր այցելելու իրավունք տրվել։
Չեմ կարծում, թե ռուս խաղաղապահներն առանց Արցախի իշխանության թույլտվությամբ նման քայլի կգնային, եթե նույնիսկ դա այդպես է, ապա դրա մասին պետք է հայտարարվեր։
Սրա պատասխանատուն առաջին հերթին Արցախի նախագահն է և նա պետք է հասարակությանը պատշաճ ձևով տեղեկացնի, խոսի Արցախի շուրջ ստեղծված իրադրության, ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների և դրա պատճառների մասին։
Ադրբեջանի «բնապահպանների» մուտքը Արցախ պետք է կանխվեր այն ժամանակ, երբ առաջին անգամ Շուշիի հարակից հատվածում՝ Հայաստանն Արցախին կապող ճանապարհին, «բնապահպանական ակցիա» էին իրականացնում, իսկ ավելի ուշ ադրբեջանցիներին ուղեկցեցին ՌԴ խաղաղապահների շտաբ։
Լավ է, որ Արցախում արժանապատվությունն ամեն ինչից վեր համարող մարդիկ շատ են և կանխել են ադրբեջանցիների մուտքը հանքավայրեր և նրանց համապատասխան տեղ «ճանապարհել»»։
«Ապառաժը» գրել է.
Ադրբեջանցի «բնապահպանները» ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասել են Կաշենի հանք, սակայն նրանց չի հաջողվել մուտք գործել հանքի տարածք:
Հանքի աշխատակիցներն ու հարակից գյուղի բնակիչները փակել են նրանց ճանապարհն ու նրանց արգելել մուտք գործել հանքի տարածք»։
Հարակից հրապարակումներ`
- Իսկ մենք երկու շաբաթ բանակցել ենք, որ գնանք Դադիվանք. Բելա Լալայան
- Այս պահին որտեղ են ադրբեջանցիները, ինչ է հաջողվել նրանց ուսումնասիրել, դեռ ամբողջությամբ հստակ չէ. Աբրահամյան
- Ադրբեջանցի «լրագրողները» սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Շուշիի հարակից հատվածում. Աբրահամյան
- Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է. բնապահպանության կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան