Քրիստեն Ստյուարտը կգլխավորի Բեռլինի կինոփառատոնի ժյուրին
Բեռլինի կինոփառատոնի ժյուրին, որը փետրվարին 73-րդ անգամ կանցկացվի Բեռլինում, կգլխավորի ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ուրբաթ հայտնել է ստուգատեսի մամուլի ծառայությունը։
«Ունենալով տպավորիչ փորձ՝ նա կատարյալ կապն է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև», - ասել է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կառլո Շատրիանը:
32-ամյա դերասանուհին նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, այդ թվում՝ «Մթնշաղ», «Խուճապի սենյակ» և այլն։
Բեռլինի 73-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա փետրվարի 16-26-ը։ 2022 թվականին գլխավոր մրցանակների համար պայքարում էին 18 ֆիլմ 15 երկրներից։