«Մանկական Եվրատեսիլ». Հայաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը
Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի մասնակից Նարեն իր «Dance» երգով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով 180 միավոր։ Մրցույթի հաղթողն է Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն՝ իր «Oh Maman!» երգով։ Նա ստացել է 203 միավոր։ Երրորդ հորիզոնականում է Վրաստանի ներկայացուցիչը 161 միավորով։
Հաղթողը որոշվեց ժյուրիի և առցանց քվեարկության՝ 50/50 ձայների հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցեց 16 երկրի ներկայացուցիչ։
Հարակից հրապարակումներ`
- «Մանկական Եվրատեսիլի» առցանց քվեարկությունը շարունակվում է
- Ինչո՞ւ է Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլը» պատմության մեջ ամենաթանկը
- «Մանկական Եվրատեսիլի» ո՞ր հաղթողներն են ժամանում Երևան
- Ռոբինը «Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարն է
- Ռոզա Լինը և Մալենան ելույթ կունենան «Մանկական Եվրատեսիլում»