Քաղաքական 13:01 13/12/2022 Հայաստան

«Ապրելու երկիր». Սա մեկ անգամ փաստում է, որ միայն Ադրբեջանից անկախ կարգավիճակը կարող է անվտանգության երաշխիքներ տալ արցախահայությանը

«Ապրելու երկիր»  կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի կողմից սանձազերծված և հազարավոր զոհերի ու վիրավորների, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման պատճառ դարձած պատերազմից հետո կրկին թիրախավորվել են դեռևս չվերականգնված Արցախը և նրա ավելի քան 120 000 բնակչությունը․ տասնյակ հազարավոր երեխաներ, կանայք ու ծերեր կանգնած են մարդասիրական աղետի առջև։

Ներկայացնելով մտացածին ու կեղծ բնապահպանալան պահանաջններ՝ որպես «բնապահպաններ» ներկայացնող ճանպարhի փակման ակցիայի մասնակիցները հանդես են գալիս ագրեսիվ կոչերով և սպառնալիքներով՝ մեկ ձեռքով բռնելով  բնապահպանական կեղծ լոզունգներ, իսկ մյոսով ցույց տալով թուրքական ազգայնական «Գորշ գայլերի» ժեստը:
Ադրբեջանը չի թաքցնում, որ իր վերջնական նպատակը Արցախի հայերի էթնիկ զտումն է կամ նրանց բնաջնջումը։ Միտումնավոր ստեղծելով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող նման պայմաններ՝ Ադրբեջանը փորձում է վերջնականապես ի կատար ածել իր ցեղասպան մտադրությունը:  Այս իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ միայն Ադրբեջանից անկախ կարգավիճակը կարող է անվտանգության իրական երաշխիքներ տալ արցախահայությանը։

Ադրբեջանական կողմի այս  գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, հումանիտար խնդիրներ առաջացնում Արցախի շուրջ 120 հազար բնակչության և ավելի քան 30 հազար երեխաների համար: Երեկվանից արդեն անհրաժեշտ  ապրանքներ, այդ թվում՝ դեղորայք, մուտք չի գործել Արցախ: Հնարավոր չի եղել  հրատապ բուժօգնության կարիք  ունեցող հիվանդների տեղափոխումը Երևան:

«Ապրելու երկիր» կուսակցությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Արցախը Հայաստանի կապող ճանապարհի անխափան աշխատանքը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության։

Արցախում ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները պետք է արձագանք ստանան միջազգային հանրության կողմից:

Կոչ ենք անում նաև միջազգային բոլոր կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Մինսկի խմբի անդամ երկրներին, Եվրոպայի Խորհրդին  գործուն քայլեր ձեռնարկել՝  կանխելու, դատապարտելու  և թույլ չտալու  Ադրեբջանի կողմից  ագրեսիվ գործողությունների շարունակությունը:

Մենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ  անելու ենք արցախցիների կենսական շահերն ու իրավունքները պաշտպանելու համար:

Արցախը հայկական է և  մնալու է հայկական»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}