Արցախի ՄԻՊ. ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ
«Եվրոպական Միությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ջատագով կառույց պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ Արցախում 120 հազար մարդու իրավունքներն խիստ ու կոպիտ ոտնահարման համար»,-Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա հիշեցրեց, որ ԵՄ-ն մարդու իրավունքների պաշտպանության արժեքների վրա հիմնված կառույց է, աշխարհում տարածում է մարդու իրավունքների պաշտպանություն, բայց մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի հանցավոր գործողություններին։
«Իհարկե, աշխարհքաղաքական ու տնտեսական շահերը հատկապես վերջին շրջանում ստվերում են թողնում մարդու իրավունքների պաշտպանությունն ու դրա օրակարգը, բայց այդպես չպետք է լինի կոնկրետ ԵՄ դեպքում, որն առաջինը պետք է արձագանքի ստեղծված իրավիճակին ու կանգնի մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում»,-նշեց նա։
Նույն ասուլիսի մասնակից Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը հայտնեց, որ բազմաթիվ նամակներ են ուղարկել եվրոպական կառույցներ՝ ներկայացնելով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով առաջացած վիճակն ու վտանգները։
«Ակնակալում ենք, որ ԵՄ-ն համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին, քանի որ տեղի է ունեում մարդասիրական աղետ, ցեղասպան քաղաքականության դրսևորում։ Մենք արդեն իսկ պաշտոնական նամակներ ենք ուղարկել Եվրոպական տարբեր կառույցներ, հույս ունենք, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, կլինեն հասցեական գնահատականներ ու պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամաբ։ Գիտե՞ք, անտարբերությունը ամենաավտանգավոր երևույթներից մեկն է»,-ասաց Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները կբավականացնեն մի քանի օր. Արցախի ՄԻՊ
- Կարեն Վրթանեսյան. Առանց Բաքվի իշխանությունների հատուկ թույլտվության Արցախի գրաված տարածքներ ադրբեջանցիներին չեն թողնում
- Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի. ՀՀ ԱԳՆ
- Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը շատ պարզ է՝ հումանիտար ճգնաժամ ստեղծել. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան