Արցախի նախագահը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
«Օրակարգում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հերթական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման համար ձեռնարկված և հետագա քայլերին վերաբերող հարցերն էին։
Նախագահ Հարությունյանը ընդգծել է ներքին և արտաքին բոլոր հնարավորությունների իրացման անհրաժեշտությունը՝ ԱՀ փաստացի շրջափակմանը դիմակայելու և դրա վերացմանը հասնելու նպատակով։
Բոլոր մասնակիցները միաձայն շեշտադրել են Արցախի իշխանությունների վճռականությունը պաշտպանելու Արցախի ժողովրդի կենսական շահերն ու իրավունքները: Որոշում է կայացվել առավոտյան հրավիրել Անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի նիստեր»,- նշում են Արցախի Տեղեկատվական շտաբից։
Հարակից հրապարակումներ`
- Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքում. Արցախի ոստիկանություն
- Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանել Արցախի ժողովրդին՝ Գորշ գայլերի և երիտթուրքերի ոճով
- Արցախի ԱԱԾ. Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի
- Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը Արցախն ու ամբողջ Հայաստանը վերացնելն է. Գեղամյան
- Արցախը ՀՀ և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է շարունակում է փակ մնալ. Արցախի Հանրապետության Ոստիկանություն
- Ադրբեջանը բացարձակ անհարգալից և անհետևողական վերաբերմունք է ցուցաբերում իր ստանձնած պարտավորություններին. Արցախի Հանրապետության ԱԳՆ
- Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ. ոստիկանություն
- Արցախի նախագահը հայտարարություն է տարածել
- Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ
- Ադրբեջանցիներն Արցախում կրկին «բողոքի ակցիա» են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին