Բողոքի ակցիա. Բնապահպանական քողի տակ Լաչինի միջանցքում Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկջոկատայիններն են ու գորշ գայլերը
ՄԱԿ-ի գրասենյակի մոտից բողոքի երթի դուրս եկած քաղաքացիները շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։
«Այստեղ ենք, որ մեր բողոքը հասցնենք միջազգային հանրությանը։ Մեր պահանջն ու խնդրանքն է, որ միջազգային հանրությունը նաև գործուն քայլերով ուշադրություն դարձնի, պաշտպան կանգնի մեր հայրենակիցներին, որոնք այս պահին գտնվում են շրջափակման մեջ։ Նրանք այս պահին ունեն մեր բոլորի աջակցությունը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ մասնակից Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին կոչ արեց կոշտ արձագանքել Ադրբեջանի հակամարդակային պահվածքին։
«Բնապահպանական քողի տակ հենց այս պահին Լաչինի միջանցքում Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկջոկատայիններն ու գորշ գայլերը։ Այս ամենը Ձեր կողմից չդատապարտելը դեմ է ժողովրդավարությանը, ձեր իսկ սկզբունքներին, համամարդկային օրենքներին։ Այս ամենի վրա աչք փակելով, դուք հնարավորություն եք տալիս մյուսներին նման բքայլեր իրականացնել»,-հայտարարեց ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը։
«Այստեղ ենք՝ ընդդեմ Ադրբեջանի տեռորիստական քայլերի Դուք չե՞ք տեսնում, որ Ադրբեջանը գնում է նոր ցեղապանության»,-իր խոսքում նշեց ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը։
Դաշնակացական երիտասարդ Սևակ Նազարյանը նախ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային՝ Սենատի ընդունած հայանպաստ բանաձև համար, հայանպաստ որոշումների ու քայլերի համար։
«Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով ստեղծել է հումանիտար, անվտանգային լրջագույն խնդիրներ։ Սա Ադրբեջանի ռազմատենչ ու ծավալապաշտական նկրտումներով պայմանավորված գործողություն է, որի նպատակն է Արցախի հայաթափումը, հայերի Ցեղասպանությունն ու տարածաշրջանն ապակայունացնելը»,-դեսպանատուն հանձնվելիք նամակն ընթերցեց Նազարյանը։
Ֆրանսիայի դեսպանատնից ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն։
Հարակից հրապարակումներ`
- Իրավիճակի սրման պահից Արցախի իշխանությունները բանակցում են խաղաղապահների հետ. Մեսրոպ Առաքելյան
- Ռուբեն Մելիքյան. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է կապ հաստատի Արցախի ներկայացուցիչների հետ
- Արցախցին՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. Մենք եկել ենք ասելու, որ ունենք կյանքի իրավունք
- Հավաք Ազատության հրապարակում. «Կանգնեցրեք ցեղասպանությունն Արցախում»
- Արցախի ՄԻՊ. ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին