Հավաք Ազատության հրապարակում. «Կանգնեցրեք ցեղասպանությունն Արցախում»
Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը մեկ օրից ավելի փալ պահելու հետևանքով առաջացած վտանգների, հնարավոր հումանիտար աղետի մասին մտահոգությունները մարդկանց՝ քաղաքացիների, հասարակական գործիչների բերել է Ազատության հրապարակ։
Չնայած անձրևոտ եղանակին մարդիկ այստեղ են եկել իրենց փոքր երեխաների հետ, մանկասայլակներով՝ ահազանգելու աշխարհին, որ Արցախում մի քանի հազար երեխա կանգնած է վտանգի առաջ։
«Կանգնեցրեք ցեղասպանությունն Արցախում»,-պահանջում են քաղաքացիները։
Կարճ ելույթներից հետո հավաքվածները շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան