«Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա հանել Արցախից. Ի՞նչ է ապացուցում Ալիևին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ դեկտեմբերի 3-ը, երբ ադրբեջանցի «բնապահպանները» բնապահպանական խնդրի անվան տակ կփակեին Լաչինի ճանապարհը, Ալիևը հող էր նախապատրաստում՝ հայտարարելով, թե այդ ճանապարհով ռազմական տեխնիկա է փոխանցվում։
Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, ընդառաջելով այդ հայտարարություններին և կատարելով Ալիևի հերթական պահանջը, Փաշինյանը հանձնարարել է մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա հանել Արցախից, որպեսզի Ալիևին ապացուցի, որ ինքը ոչ թե զինում է, այլ հակառակը՝ զինաթափելու է Արցախը։
Սակայն, ինչպես բոլոր, այս նվաստացուցիչ քայլն էլ չփրկեց Փաշինյանին, և շաբաթներ անց բնապահպանների քողի տակ թաքնված զինվորականները փակեցին Լաչինի միջանցքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան