Բանկերը ճիշտ ու պատասխանատու կերպով կարողանում են արձագանքել ռիսկերին. Մարտին Գալստյան
ՀՀ բանկային համակարգն ու Կենտրոնական բանկը հաստատակամ են, ունեն կոնսեսուս և գնալու են այն ճանապարհով, որը ռիսկեր չի չստեղծի ՀՀ ֆինանսական համակարգի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով բանկային համակարգի նկատմամբ հնարավոր միջազգային պատժամիջոցներին։
«Այսինքն՝ մենք պետք է հետևենք միջազգայնորեն ընդունված սանկցիաներին: Բանկերն այս պահի դրությամբ թե՛ մեր հորդորով, թե՛ իրենց աշխատանքի միջոցով փորձում են լավացնել համապատասխանության ֆունկցիան, որի միջոցով մենք հենց առաջին գծով փորձում ենք պաշտպանել բանկին այդ պոտենցիալ ռիսկից։
Լսում ենք, որ այս բանկը այս հաճախորդին չսպասարկեց, հայկական բանկերը շատ խիստ են վերաբերվում հաճախորդներին, դրա համար հաճախորդները գնում են այլ երկրներ։ Այդ ամենը վկայում է, որ մեր բանկերը ճիշտ ու պատասխանատու կերպով կարողանում են արձագանքել ռիսկերին»,- ընդգծեց ԿԲ նախագահը։
Նա նաև հայտնեց, որ հայկական բանկերով իրականացվող ֆինանսական շարժերին ԿԲ-ն ևս հետևում է։
Հարակից հրապարակումներ`
- Կենտրոնական բանկը դեկտեմբերին գնաճի որոշակի արագացում է կանխատեսում. Մարտին Գալստյան
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան