Իրավիճակի սրման պահից Արցախի իշխանությունները բանակցում են խաղաղապահների հետ. Մեսրոպ Առաքելյան
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակված մնալ բնապահպանական կեղծ պատրվակով, որն առաջին դեպքը չէ՝ ոչ միայն ճանապարհը փակելու առումով։ Արցախյան վերջին պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից բազմաթիվ սադրանքներ են տեղի ունենում։ Նախորդ օրվանից Արցախի իշխանությունները օպերատիվ կերպով աշխատում են, այսօր առավոտյան նաև տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։
Պետնախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությումբ քաղպաշտպանության նիստ է գումարվել, որի արդյունքում Արցախի կառավարությունը և բոլոր գերատեսչությունները 24- ժամյա ռեժիմով աշխատում են՝ փորձ անելով հնարավորինս արագ, նաև համագործակցելով միջազգային կառույցների հետ, խնդրին խաղաղ հանգուցալուծում տալ, միևնույն ժամանակ Արցախում առաջացած խնդիրներին օպերատիվ լուծումներ գտնել»,-Ազատության հրապարակում արցախցի երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակի սրման պահից մինչ հիմա Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների միջև բանակցություններ են ընթանում։ «Բացի նրանից, ինչ հրապարակվում է, այլ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել։ Բնական է, որ այդ հատվածը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության և պատասխանատվության ներքո և արվում է առավելագույնը, որ հենց ռուս խաղաղապահների գործուն ջանքերով հարցին լուծում մտրվի։
Ադրբեջանի ներկայացրած կեղծ պատրվակն այն է, որ իբր թե Արցախում շահագործվող հանքը բնապահպանական ռիսկեր է առաջացնում Ադրբեջանի բնակավայրերի վրա։ Արցախի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ ոչ միայն Ադրբեջանի, այլև միջազգային հանրության առաջ Արցախի օրենսդրության շրջանակներում պատրաստ ենք ներկայացնել բոլոր այն միջոցառումները և մոնիթորինգի արդյունքները, որոնք կփաստեն, որ Արցախում շահագործվող հանքերը որևէ բնապահպանական ռիսկեր չեն առաջացնում։
Այն անմտություն է Ադրբեջանի կողմից, քանի որ այդ հանքերի շահագործումը կազմակերպված է այնպես, որ հենց Արցախում գտնվող բնակավայրերը և այնտեղ ապրող բնակչությունն որևէ խնդիր չունենան։ Իրականում այս կեղծ պատրվակով ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացնում, որևէ բնապահպանական խնդիր չկա, ընդամենը փորձ է արվել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մուտք գործել հանքի տարածք»,-հայտնեց Մեսրոպ Առաքելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է կապ հաստատի Արցախի ներկայացուցիչների հետ
- Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, կան շփումներ. Դավիթ Բաբայան
- Արցախցին՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. Մենք եկել ենք ասելու, որ ունենք կյանքի իրավունք
- Առաջարկել ենք ավելացնեն ռուս խաղաղապահների թվաքանակը և ստանան միջազգային մանդատ. Դավիթ Բաբայան
- Հավաք Ազատության հրապարակում. «Կանգնեցրեք ցեղասպանությունն Արցախում»
- Արցախի ՄԻՊ. ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ
- 270 երեխա երեկվանից ձմռան ցրտին մնացել է Արցախի ճանապարհներին. «Թաթոյան» հիմնադրամը միջազգային հանրությունից պահանջում է անհապաղ քայլեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին