Թուլացած չենք, խեղճացած չենք, մտահոգ ենք, անհանգիստ, մրսած, բայց՝ արժանապատիվ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքս Հակոբյանը գրել է.
«Դժվար են որոշումներն ընդունվում. պետք է չափել բոլոր վտանգները, հնարավոր հաջողությունները: Այսօր Արցախի Հանրապետությունը որոշեց, որ ադրբեջանի ագրեսիվ պահանջը չի կատարելու, քանզի դա սկիզբը կլինի Արցախի և Հայաստանի կործանման: Ադրբեջանը 10 օր է, ինչ իր գործողություններով չեղարկում է 2020 թ-ի եռակողմ պայմանավորվածությունները:
Մեր միասնական որոշումը, հաստատակամությունը հավասարակշռությունից հանեցին ագրեսորին և սխալվեցին իրենց «հաշվարկներում»: Թուլացած չենք, խեղճացած չենք, մտահոգ ենք, անհանգիստ, մրսած, բայց՝ արժանապատիվ: Դիմանալու ենք, որ հաղթահարենք...»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
- Ադրբեջանի կողմից «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ. Թաթոյան
- Արցախում ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսհաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով.ԿԳՄՍՆ
- Արցախում վաղվանից դպրոցները չեն գործելու․ Ռուբեն Վարդանյան
- Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է․ ԱՀ ՄԻՊ
- Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը
- Արցախի թեմի առաջնորդ. Հորդորում ենք չտրվել թշնամու սադրանքներին, չկորցնել զգոնությունը, որին հենց ձգտում է մեր թշնամին
- Արցախի ՄԻՊ. ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան