Հիշեցում ՌԴ դեսպանատանը. Հայաստանում ու Արցախում ուրախությամբ չեն ընդունել կապիտուլյացիոն փաստաթուղթը, բայց դրա երկու կետ չի կատարվում
Ռուսաստանի դեսպանության դիմաց բողոքի ակցիան մեկնարկեց «Արցախ, Արցախ» բացականչություններով, ապա հետևեցին կարճ ելույթներ։
ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը հայտարարեց, որ այստեղ են բարձրաձայնելու հայ քույրերի ու եղբայրների շրջափակված լինելու մասին։
Նա շնորհակալություն հայտնեց ռուս խաղաղապահներին, որոնք չնայած ադրբեջանցիների տեռորիստական մոտեցումներին, փորձում են ապահովել որոշակի անվտանգություն ու խաղաղություն։
«Բայց մենք այստեղ ենք՝ խնդրելու, որ Ռուսաստանը քաղաքական որոշումներ կայացնի, խաղաղապահներին հնարավորություն տա, որ նրանք նաև քաղաքական քայլեր ձեռնարկեն ադրբեջանական ագրեսիայի ու տեռորիստական քայլեր խափանման համար, քանի որ այսօր մենք կանգնած ենք նոր ցեղասպանության առաջ, անվտանգ չենք նաև Հայաստանում»,-ասաց նա։
Նա հիշեցրեց՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է։
«Հայաստանում ու Արցախում մենք ուրախությամբ չենք ընդունել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումը։ Մինչ այսօր այդ հայտարարության մեկ կետ չէր կատարվում՝ ռազմագերիների վերադարձի պահանջը, հիմա դրան ավելացել է նաև Լաչինի միջանցքի անխափան աշխատանքի, Արցախ ազատ ելումուտի մասին կետը։ Միայն կոշտ միջոցներով է հնարավոր Ադրբեջանին սանձել, խնդրում ենք խստորեն դատապարտել Ադրբեջանի քայլերը»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցները հիշեցրեցին, որ հազարավոր մարդիկ զրկված են սննդի ու այլ կենսական ապրանքների մատակարարումից, առաջին անհրաժեշտության բուժօգնություն ստանալու հնարավորությունից, հարյուրավոր երեխաներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։
«Սրա նպատակն է կյանքի համար ստեղծել անտանելի պայմաններ։ Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։ քաղաքակաիրթ աշխարհի աչքի առաջ»,-ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ Ադրբեջանի գործողություններն ուղղված են ռուս խաղաղապահների գործունեության դեմ, նպատակ ունեն հայաթափել ու էթնիկ զտումների ենթարկել Արցախը, իրականացնել իրենց հրեշավոր ծրագրերը։
«Բնապահպաններ գոյություն չունեն, սա Ադրբեջանի իշխանությունների կողմից պատրաստված սադրանք է։ Մենք որևէ պարագայում չպետք է նման բան թույլ տանք, իսկ Հայաստանի՝ այսպես կոչված իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել, հրաժարվել իրենց թուրքահպատակ գործողություններից, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հանձնառությունը։ Այսօրվա իրավիճակի պատասխանատուն երկրի ղեկը զավթած խմբակի գործունեությունն է»,-ասաց Սաղաթելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին