Ռուբեն Մելիքյան. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է կապ հաստատի Արցախի ներկայացուցիչների հետ
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, դիմելով ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին, խնդրեց բողոքի ակցիայի մասնակիցների մտահոգությունները փոխանցել ոչ միայն գլխավոր քարտուղարություն, այլև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նորանշանակ հանձնակատարին։
«Կարծում ենք, որ սա շատ կարևոր մարտահրավեր է պաշտոնը նոր ստանձնած հանձանակատարի համար։ Աշխարհում չկա որևէ այլ տարածշրջան, որտեղ ավելի քան 100 հազար մարդ կտրված լինի արտաքին աշխարհի հետ կապից։ Խնդրում ենք փոխանցել սա Մարդու իրավունքների հանձնակատարին, որ նա արձագանքի՝ նաև կապ հաստատելով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հրապարակավ հայտնի իր դիրքորոշումը»,-ասաց Մելիքյանը։
Նա ՄԱԿ-ի ներկայացուցչին հիշեցրեց, Ադրբեջանը, որի քաղաքացիները իբր բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Արցախ տանող ճանապարհը, բոլոր չափումներով չունի քաղաքացիական ազատ հասարակություն, ի տարբերություն Արցախի ու Հայաստանի։
Լսելով ակցիայի մասնակիցներին, վերցնելով իրեն հանձնած նամակը՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչը վերադարձավ աշխատավայր։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցին՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. Մենք եկել ենք ասելու, որ ունենք կյանքի իրավունք
- Առաջարկել ենք ավելացնեն ռուս խաղաղապահների թվաքանակը և ստանան միջազգային մանդատ. Դավիթ Բաբայան
- Հավաք Ազատության հրապարակում. «Կանգնեցրեք ցեղասպանությունն Արցախում»
- Արցախի ՄԻՊ. ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ
- Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին