Քաղաքական 19:20 13/12/2022 Արցախ

Դիմում եմ մեր միջազգային գործընկերներին՝ Ձեր աջակցության կարիքն ունենք․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ.
Դուք քաջատեղյակ եք, թե ինչ ծանր իրավիճակում ենք գտնվում։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հերթական անգամ փակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Ավելի քան 120.000 արցախցիների կյանքը, որոնցից 30.000-ը երեխաներ են, կրկին վտանգի տակ է։ Արցախը հումանիտար աղետի շեմին է։ Բայց Արցախին կոտրել հնարավոր չէ։

Ադրբեջանը չի թաքցնում, որ իր վերջնական նպատակը արցախահայության էթնիկ զտումն է կամ ամբողջական ոչնչացումը։ Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի կազմում Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներ չկան։ Կա միայն Բաքվի կողմից ագրեսիայի սպառնալիք  և  պատրվակ՝ շարունակելու 2020 թվականի պատերազմը։

Փաստացի երեկվանից Արցախը լիակատար շրջափակման մեջ է, ինչպես 1941 թվականի ձմռանը Լենինգրադը։ Այս կրիտիկական իրավիճակում չափազանց կարևոր է չկորցնել զգոնությունը, լինել  կարգապահ և կազմակերպված։ Ոչ մի խուճապ: Մի՛ հավատացեք կեղծիքներին և ապատեղեկատվությանը, որոնք թշնամին տարածում է Արցախի ժողովրդի ամուր կամքը կոտրելու համար։Մի՛ տրվեք ասեկոսեներին և խուճապային տրամադրություններին, մի՛ արեք չմտածված գործողություններ։

Վստահեցնում եմ, որ կառավարությունն անում է ամեն ինչ՝ իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար։ Արցախի իշխանություններն ու պատասխանատու կառույցները մշտական ​​կապի մեջ են ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ։

Կառավարությունում իմ ղեկավարությամբ գործում է շուրջօրյա օպերատիվ շտաբ։ Մենք վառելիքի և սննդի բավարար պաշար ունենք։ Ներկայումս դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա։

Մենք անում ենք հնարավորը՝ բացառելու հումանիտար ճգնաժամը և ձեզ կտրամադրենք ճշմարիտ, արդի տեղեկատվություն զարգացումների և ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ: Իրավիճակի զարգացման մասին Արցախի օպերատիվ շտաբը պարբերաբար կտեղեկացնի։

Դիմում եմ մեր միջազգային գործընկերներին՝ հումանիտար աղետը կանխելու համար ձեր միանշանակ աջակցության կարիքն ունենք։ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են, այլեւ ուղղակի ահաբեկչություն։ Համաշխարհային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի կողմից իր բոլոր միջազգային պարտավորությունների խախտումը։

Լաչինի միջանցքում սադրանքի նպատակներից մեկն էլ ռուս խաղաղապահներին վարկաբեկելն է։ Ադրբեջանն անում է ամեն ինչ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը վաղաժամկետ դադարեցնելու համար, որը կոչված է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը.

Անհրաժեշտ եմ համարում ավելացնել խաղաղապահների կոնտինգենտը և ընդլայնել նրանց մանդատը։ Բայց, իհարկե, առաջին հերթին մենք պետք է հույսներս դնենք միայն մեզ վրա, Ադրբեջանը ձգտում է մեզ ճնշել, թուլացնել և զրկել հույսից։ Թող իմանան, որ մեզ չի կարելի կոտրել։ Սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, և մենք այստեղից չենք հեռանալու»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:31
Sotheby's-ն առաջին անգամ աճուրդի կհանի մարդանման ռոբոտի նկարած նկարը
Sotheby’s աճուրդում առաջին անգամ կներկայացվի մարդանման ռոբոտի ստեղծած նկարը։ nypost.com-ի հաղորդմամբ, ակնկալվում է, որ այն կվաճառվի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ջոկովիչ. Ցավում եմ նրանց համար, ովքեր ցանկանում են, որ ես թոշակի անցնեմ
«Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն և օլիմպիական չեմպիոն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը պատմել է, թե ինչն է իրեն դրդում շարունակել...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դեմի Մուրը բացատրել է, թե ինչու է հաճախ գնում ծանր հիվանդ Բրյուս Ուիլիսի մոտ
Հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը մի քանի տարի պայքարում է ճակատային ժամանակավոր դեմենցիայի դեմ: Դեմի Մուրը պատմել է, որ փորձում է հնարավորինս հաճախ...
Աղբյուր` Panorama.am
17:52
«Ստեղից Արցախն ավելի մոտիկ ա». Գորիսում հաստատված արցախցիները բնակարան կստանան
Գորիսում կառուցվող մեկ, երկու, երեք սենյականոց 18 հարմարավետ, ընդարձակ բնակարանները հիմնականում նախատեսված են Գորիսում հաստատված արցախցիների...
Աղբյուր` Panorama.am
17:46
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
Նիգերիայի ազգային էլեկտրացանցը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ խափանվում է: Երկրի ամբողջական հոսանքազրկման մասին հայտնում է Daily Post...
Աղբյուր` Panorama.am
17:31
Կանցկացվի միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստանի պատմության թանգարանի 105 և Երվանդ Լալայանի 160-ամյակներին
Հոկտեմբերի 23-26-ը Հայաստանի պատմության թանգարանի, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի (ԻՔԹՕՓ),...
Աղբյուր` Panorama.am
17:20
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի թանկացումը չի տարածվի արցախցիների վրա
Հ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրք վճարում են բոլորը՝ անկախ ազգությունից, հայերի կամ սփյուռքահայերի համար հատուկ բացառություն...
Աղբյուր` Panorama.am
17:10
Անջելինա Ջոլիին լուսանկարահանել են ռեփեր Akala հետ՝ նրանց սիրավեպի մասին խոսակցությունների ֆոնին
Դերասանուհի Անջելինա Ջոլիին նկատել են ռեփեր Akala-ի հետ Լոնդոնի 68-րդ կինոփառատոնում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Որպես անհետ կորած որոնվող կինը հայտնաբերվել է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարակած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ի երեկոյան Աստղիկ Կարապետյանը Արարատի...
Աղբյուր` Panorama.am
16:52
ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է
Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է։ «ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային...
Աղբյուր` Panorama.am
16:42
Թեղուտ գյուղի մոտ բախվել են «Vaz»-ն ու«Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
16:33
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին
«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկե է ընդունվել։
Աղբյուր` Panorama.am
16:21
Մխիթարյանը՝ 35 տարեկանից բարձր աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում. Transfermarkt
Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։  Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
16:05
«Պատմության լավագույն ֆիլմերից մեկը». առաջին հանդիսատեսը հիացած է «Գլադիատոր 2»-ով
Հոկտեմբերի 18-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ռիդլի Սքոթի պատմական էպոսի շարունակության՝ «Գլադիատոր 2» ֆիլմի վաղ պրեմիերան։...
Աղբյուր` Panorama.am
15:48
Քանի՞ երեխա պիտի զnհվի ձեր փնթի աշխատանքի արդյունքում. ավտովթարից մաhացած երեխայի մորաքույր
«Գիշերը ժամը 1-ին կանգնեց այս լուսեղեն էակի, իմ քրոջ աղջկա սիրտը, ում հիվանդանոց էին տեղափոխել Շատինով անցնող միջպետական ճանապարհի վրա...
Աղբյուր` Panorama.am
15:38
Բայդեն. Դեռևս կոնսենսուս չկա Ուկրաինային կողմից Ռուսաստանի ուղղությամբ արևմտյան հրթիռներ արձակելու թույլտվության վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բեռլին կատարած իր այցի ավարտին, որտեղ հանդիպել է եվրոպացի առաջնորդների հետ, ասել է, որ դեռևս կոնսենսուս չկա Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
15:25
Բերձորի (Լաչին) շրջանում ադրբեջանցիները հատել են մոտ 100 հա անտառ
Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանն ահազանգում է՝ Արցախի հանրապետության տարածքում շարունակվում են զանգվածային անտառահատումները։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Գյումրիում Փաշինյանի հեծանվային զբոսանքն ընդհատվել է շների հարձակումով. Hraparak.am
Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել էր Շիրակի մարզ, ծանոթացել էր 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։...
Աղբյուր` Panorama.am
15:12
Գիտնականները պարզել են աշխարհում աղքատ մարդկանց թիվը
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և բրիտանական  Oxford Poverty and Human Development Initiative (OPHI)  փորձագետները գնահատել են ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
15:02
Շարմազանով. Հոկտեմբերի 19-ից հետո բոլոր մարդկային ու տարածքային կորուստներն ուղիղ կապիտnւլյացիայի սիմվոլի խղճին են
«Այսինքն, հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին թշնամուն հանձնելու հարց չի եղել»։
Աղբյուր` Panorama.am
14:51
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանի մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի տարեկան համաժողովին
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
14:40
3+3 հարթակի հանդիպումից հետո, որին մասնակցել է Արարատ Միրզոյանը, հրապարակվել է համատեղ հայտարարություն
Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանայաին խորհրդատվական հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը,  հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Կահիրեում մահացել է արվեստագետ Վահան Թելբյանը
Կահիրեում հանկարծամահ է եղել եգիպտացի հայտնի արվեստագետ Վահան Թելբյանը։ Լուրը հայտնում է «Արևելք»-ը։ Վահան Թելբյանն առավել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Վերականգնվում է Գնդեվազի՝ 17-րդ դարի եկեղեցի
400 տարի անց վերջապես բացվում են եկեղեցու իրական որմնանկարները
Աղբյուր` Panorama.am
14:01
Եվրաքվեի 50.000 ստորագրությունը հավաքված է. Խուրշուդյան
«Եվրաքվեի 50.000 ստորագրությունը հավաքված է, սակայն պետք է ապահովության համար այս թիվը հասցնել 60.000-ի»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
13:53
Կվադրոբերների համար նախատեսված ապրանքերի վաճառքը Ռուսաստանում կտրուկ աճել է
Կվադրոբերների համար նախատեսված ապրանքերի վաճառքը Wildberries հարթակում այս տարվա սկզբից աճել է 4800 տոկոսով, գումարային արտահայտությամբ՝ 4700...
Աղբյուր` Panorama.am
13:37
Այսօր Հայոց Եկեղեցում չորս ավետարանիչների հիշատակության օրն է
Այսօր Հայոց Եկեղեցում չորս ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակության օրն է։ Նրանք աշակերտեցին Տիրոջը, ականատես...
Աղբյուր` Panorama.am
13:30
Կիրանցի բնակիչները աշնանացան չեն արել, շատ քիչ թվով կով են պահում. Ոսկան Սարգսյան
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետև, նրա խոսքով, դրանից Հայաստանը ստացել...
Աղբյուր` Panorama.am
13:18
Պուտինը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Բաքվի COP29 ՄԱԿ-ի գագաթաժողովին։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՀՀՄ-ն ահազանգում է երիտասարդ աղջիկների նկատմամբ ոստիկանության բռնի գործողության մասին
«Երեկ գիշերը` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
12:42 17/10/2024

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}