10 օրում կասեցվել է 2401 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների կողմից իրականացվում է խստացված վերահսկողություն կենդանիների մորթից գոյացած մթերքի սպանդանոցային ծագման նկատմամբ: Այս մասին հայտնում են տեսչությունից։
«Դա նշանակում է, որ իրացման ցանց տեղափոխվող միսը պետք է ուղեկցվի ձև 5 անասնաբուժական փաստաթղթով:
Ըստ այդմ՝ դեկտեմբերի 2-ից մինչ այսօր, օրվա տարբեր ժամերի, հանրապետության ավտոճանապարհներին կանգնեցվել և ստուգվել է 3565 մեքենա, կազմվել է 7 արձանագրություն, կասեցվել է 973 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց:
Հանրապետության ողջ տարածքում գործող միս-մսեղիքի իրացման կետերում իրականացված մշտադիտարկումներն արձանագրել են հետևյալ արդյունքները՝ ՍԱՏՄ տեսուչներն այցելել են 319 կազմակերպություն, կազմվել է 54 արձանագրություն, կասեցվել է 1428 կգ մսի վաճառքը:
Ընդհանուր առմամբ՝ 10 օրում կասեցվել է 2401 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան